00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտին–Փաշինյան հանդիպումը երկուստեք անհրաժեշտ է ու սպասված. Պեսկով

© Sputnik / Илья ПиталевՎլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` նախագահելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, որի հետո նախատեսված է նրա և Պուտինի հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի կունենա այսօր Մոսկվայում, երկուստեք անհրաժեշտ է ու սպասված։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը բավական լարված է. մայիսի 8–ը նվիրված է եվրասիական ինտեգրման հիմնական թեմատիկային։
Դժվար է դրական ակնկալիքներ ունենալ Պուտին-Փաշինյան հանդիպումից. Անդրեյ Արեշև
«Մոսկվայում օրվա կեսին մեկնարկելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, այն ավանդաբար լինելու է և՛ նեղ, և՛ ընդլայնված կազմով ։ Մասնակիցներն անպայման կլուսանկարվեն միասին: Հատկանշական է, որ ընդլայնված կազմով այս նիստին, որն ընդհանուր առմամբ նվիրված է ԵվրԱզԷՍ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին, որպես դիտորդ ներկա կլինեն Ուզբեկստանի և Կուբայի նախագահները»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ միջոցառման ամփոփիչ փաստաթղթերի ստորագրումից հետո Պուտինի մոտ ոչ պաշտոնական ճաշկերույթ կանցկացվի ԱՊՀ մասնակից պատվիրակությունների ղեկավարների և Կուբայի նախագահի պատվին:
«Աշխատանքային օրվա ավարտին նախատեսված է նաև Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումը, որը երկու կողմի համար էլ անհրաժեշտ է ու սպասված»,– հավելել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` նախագահելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։
Լրահոս
0