00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինի ուղերձը Ռայիսիի մահվան առթիվ

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահը նշել է, որ վառ կպահի ականավոր պետական գործչի հիշատակը:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ:
Նախագահի ուղերձում նշվում է, որ Ռայիսին ականավոր քաղաքական գործիչ էր, որի ողջ կյանքը նվիրված էր հայրենիքին ծառայելուն.
Պուտինը շեշտել է, որ նա իրավամբ վայելում էր հայրենակիցների բարձր հարգանքը և նշանակալի հեղինակություն ուներ արտերկրում: Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ, Ռայիսին անգնահատելի անձնական ներդրում է ունեցել երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար։
«Ես բազմիցս հանդիպել եմ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ, և ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու ամենավառ հիշատակը։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել հանգուցյալ նախագահի և այս սարսափելի աղետի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Նրանց և Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ հոգևոր տոկունություն», - նշված է ուղերձում:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Լրահոս
0