00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանում ստեղծված իրավիճակից կօգտվեն հարևանները

© Sputnik / Asatur YesayantsЗахват здания полиции в Ереване
Захват здания полиции в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները համոզված են, որ ընդդիմադիրները, ովքեր իրենց «հայ ժողովրդի պաշտպան են» համարում և հայտարարում են «երկրում իրավիճակը փոխելու» մտադրության մասին, գործող իշխանության համար վտանգ չեն ներկայացնում։ Կիրակի Երևանում ոստիկանության շենքը գրոհած զինված անձինք դեռևս հրաժարվում են վայր դնել զենքերն ու հանձնվել իշխանությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Հայաստանում զինված հեղաշրջումը քիչ հավանական է, Sputnik-ին է ասել քաղաքագետ Գևորգ Միրզայանը։

Կիրակի առավոտյան սոցցանցերում հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ զինված ապստամբություն է սկսվել, սակայն Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հերքել է այս տեղեկությունը։

Заместитель начальника Полиции Армении Унан Погосян. - Sputnik Արմենիա
Փոխոստիկանապետ. բանակցությունների ձախողումը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանք

Ոստիկանության շենքը գրոհած անձինք հանդես են գալիս մեկ պահանջով` ազատ արձակել ղարաբաղյան հակամարտության մասնակից, «Նոր Հայաստան» հանրային փրկության ընդդիմադիր ճակատի առաջնորդ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին, ով մեղադրվում է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու մեջ։

Բացասական զգացմունքներ են կուտակվել

Քաղաքագետ Գևորգ Միրզայանն ընդգծել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը իմաստուն որոշում է կայացրել` իրավապահներին հրամայելով ուժ չկիրառել, քանի որ եթե հիմա արյուն թափվի, դա կարող է հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացնել ներկա ռեժիմի նկատմամբ` անցանկալի բոլոր հետևանքներով։

«Մարդիկ դժգոհ են, և այդ էմոցիաները պետք է դուրս թափվեին։ Հենց սրան ենք մենք այսօր ականատես լինում», — ասաց փորձագետը։

Միրզայանի կարծիքով` պատերազմական վիճակում գտնվող երկրում զինված հեղաշրջում իրականացնելն առնվազն տարօրինակ է։ Նա համոզված է, որ հայ առաջնորդ Սերժ Սարգսյանը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։

Ընդդիմությունը զգացել է պահը

Երևանում մտահոգիչ իրադարձությունների նախադրյալները պետք է որոնել 2015 և 2013 թվականներում, կարծում է ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան ուսումնասիրությունների հատվածի ավագ գիտաշխատող Արթուր Աթաևը։ 2015 թվականին հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում որոշում էր կայացվել փոխել քաղաքական էլիտայի և ընդհանուր առմամբ քաղաքական համակարգի ձևաչափը։

«Հարևան Վրաստանում նույնպես անցում էր կատարվել նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի, սակայն գործընթացը ավելի պակաս ցավոտ էր, քան Հայաստանում։ Հենց այս մասին է վկայում Երևանում զինված հարձակում իրականացնելն ու պատանդներ վերցնելը», — նշեց քաղաքագետը։

Քաղաքագետը համաձայնել է, որ ներկա իրավիճակում Հայաստանում հեղաշրջում լինել չի կարող, նաև այն պատճառով, որ ընդդիմությունը գիտակցում է նման գործողությունների հավանական կործանիչ հետևանքները։

«Զինված հեղաշրջումից կօգտվեն հարևան պետությունները, որոնք բաց հռչակում են իրենց կարգավիճակը` որպես Հայաստանի թշնամի», — ասել է նա։

«Նույնիսկ իշխանության բռնազավթման պարագայում զինված հեղաշրջման կազմակերպիչներն ավելի շատ կկորցնեն, քան կշահեն, քանի որ դա կհանգեցնի քաղաքական, տնտեսական և այս պարագայում ռազմական անկայունության։ Իրավիճակից անպայման կօգտվեն հարևանները, որոնք նշում են Հայաստանի գործողությունների անօրինականությունը որոշ տարածքների գրավման հարցում ։ Խոսքն առաջին հերթին Թուրքիայի մասին է», բացատրել է քաղաքագետ Արթուր Աթաևը։

Կապեր Թուրքիայի հետ

Որոշ փորձագետներ Երևանի իրադարձությունների և հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի միջև կապ են տեսնում։ Ուրբաթ զինվորականները հայտնել էին այն մասին, որ իշխանությունն իրենց ձեռքն է անցել, սակայն արդեն շաբաթ առավոտյան ըմբոստ զինվորականները սկսեցին հանձնվել։

Թուրքիայի իշխանությունները հայտնեցին, որ հեղաշրջման փորձը ձախողվել է։ Աթաևը որևէ կապ չի տեսնում երկու իրադարձությունների միջև, «ոչ սուբյեկտիվ, ոչ էլ օբյեկտիվ մակարդակում»։

«Բացարձակ տարբեր ձեռագրեր են և տարբեր նախադրյալներ։ Թուրքիայում առկա ռազմական քաղաքական էլիտայի մի մասը փորձում էր գրավել իշխանությունը` վերացնելով նախագահին, այդ թվում նաև ֆիզիկապես։ Հայաստանում մարդիկ, ովքեր քաղաքական էլիտայի մաս չեն կազմում, սակայն արտահամակարգային ընդդիմության մի մաս են, կոնկրետ պահանջներ են հնչեցրել, որոնք վերաբերում են իրենց առաջնորդին», — նշել է քաղաքագետը` հայտնելով, որ համեմատել ոստիկանական բաժանմունք գրավելը և երկրի ղեկավարին ֆիզիկապես ոչնչացնելու փորձը կոռեկտ չէ։

Ոստիկանության տվյալներով` Երևանում ոստիկանության շենքի գրոհի ժամանակ ոստիկաններից մեկը զոհվել է, չորսը վիրավորվել։ Ներկա պահին զինված խումբը շարունակում է պատանդ պահել 4 ոստիկանի։ Իշխանության ներկայացուցիչները շարունակում են բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ։

Լրահոս
0