00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոփոխությունների քամին շատերին կքշի

© Sputnik / Асатур Есаянц Правительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպեսև ենթադրվում էր, արդեն այս շաբաթվա սկզբին ու մինչև անկախության 25-ամյակը, նոր վարչապետը սկսեց ազատվել հին կադրերեից: Նոր կառավարության կազմում այլևս չկա ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որ ընդամենը ամիսներ առաջ հիպերնախարարի կարգավիճակում էր:

Այլևս չկա Գագիկ Բեգլարյանը, որ քաղաքապետի պաշտոնից հեռացվեց ու տրանսպորտի նախարար նշանակվեց: Չկա էներգետիկայի դեռևս նորանշանակ նախարար Յոլյանը։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը ևս արդեն պաշտոնանկ է եղել:

Նոր նախարարները լայն հասարակության համար հիմնականում անհայտ դեմքեր են: Նրանց կենսագրությունն էլ հարուստ չէ ո՛չ մականուններով, ո՛չ զբաղեցրած պաշտոնների առատությամբ, անգամ լուսանկարներն է դժվար գտնել համացանցում: Ինչևէ, նրանց մասին որոշ մանրամասներ պարզել ենք:

Նախագահի հրամանով ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը: Նա նորանշանակներից քիչ թե շատ ամենահայտնին է: Նա նախարար է նշանակվել՝ ազատվելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Ծնվել է 1975 թվականին։

2003 թվականին նշանակվել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության և արտաքին հարաբերությունների բաժնի պետ։ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք 2008 թվականին նշանակվեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ Տիգրան Սարգսյանից հետո ֆինանսական հաշտարարի գրասենյակում էր աշխատում՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ:

Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկ արվեց Մոսկվայում: Նա այս օրերին գործուղման է, երբեմնի հիպերնախարարը կվերադառնա պաշտոնական անորոշ ապագայով:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Եկել է նոր «դրայվի» ժամանակը

Կարիերայի առումով անորոշ է նաև Գագիկ Բեգլարյանի բախտը: Քաղաքապետ ու հետո տրանսպորտի նախարար աշխատած Բեգլարյանին պաշտոնից ազատեցին, ինչպես սպասվում էր, որդու հարսանիքից հետո, հիմա այստեղ նախարարը Վահան Մարտիրոսյանն է:

Կապի և տրանսպորտի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի մասին ևս տեղեկությունները խիստ սահմանափակ են: «Հրապարակ» օրաթերթն, օրինակ, գրում է, որ նա «Ռոստելեկոմ»-ի նախկին աշխատող է:

Մի քիչ ավելի հայտնի է Իգնատի Առաքելյանի մասին: Նա արդեն մեր երկրի գյուղատնտեսության նախարարն է: Սերգո Կարապետյանն էլ չկա:

Հայտնի է, որ Իգնատի Առաքելյանը Երևանի կոնյակի գործարանի տնօրենն է եղել: Ծնվել է 1972 թվականին։ Ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ ինժեներ-տնտեսագետի որակավորմամբ, տնտեսագիտության թեկնածու է:

1998-ից առ այսօր Երևանի կոնյակի գործարանի Պեռնո Ռիկար խմբի փորձագետ հաշվապահ- գլխավոր հաշվապահ-ֆինանսավարչական տնօրեն-գործադիր տնօրենի տեղակալ- գործադիր տնօրեն ճանապարհն է անցել:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Դասը սկսված է. ո՞ր նախարարներն արժանացան վարչապետի դիտողությանը

Հիմա էներգետիկայի նախարարի մասին։ Նա Աշոտ Մանուկյանն է: էներգետիկայի նախարարության հին, բայց ոչ այդքան հայտնի կադրերից է: Նախարար նշանակվելուց առաջ Հրազդանի ՋԷԿ-ի տնօրենն է եղել։

Ավելի կոնկրետ՝ ծնվել է 1968 թվականին, անկուսակցական է, ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտացմամբ, ապա՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, ստացել է գործարար կառավարման մագիստրոսի որակավորում, տնտեսագիտության դոկտոր է։

Ինչպես ասում են՝ փոփոխությունների քամին դեռ նոր է իրեն զգացնել տալիս: Սկիզբը խոստումնալից է:

Լրահոս
0