00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնյայի խոստովանությունը բացահայտում է բենզինի շուկայի ապօրինությունները

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցЦены на бензин в Казани снижены
Цены на бензин в Казани снижены - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում բենզինն ու նավթամթերքը թանկանում են, Հայաստանում՝ էժանանում: Կառավարությունը խոստովանեց, որ մեր շուկան կախված է ոչ թե համաշխարհային տնտեսության իրողություններից, այլ հայ օլիգարխների ցանկություններից:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Անցյալ շաբաթ Հայաստանի տնտեսական ոլորտի պաշտոնյայի շուրթերից հերթական սենսացիոն հայտարարությունը հնչեց. բենզինն էժանացել է, քանի որ շուկա է մտել նոր ընկերություն:

Շուկայական տնտեսության բոլոր կանոններին համապատասխանող այս պատճառաբանությունը տարօրինակ չէր լինի, եթե չհնչեր այն նույն պաշտոնյայի շուրթերից, ով մինչ այդ ամեն կերպ հերքում էր բենզինի շուկայում մրցակցության բացակայությունը ու հակամրցակցային պայմանավորվածությունների հնարավորությունը:

Հոկտեմբերի սկզբից Հայաստանում սկսված բենզինի էժանացումը մեկնաբանելով` ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն օրեր առաջ հայտարարեց, որ հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ բենզինի շուկայում ավելացել է ներկրող ընկերությունների թիվը, շուկայում հայտնվել է նոր ընկերություն՝ ՙՄաքս Գրուպը՚, որն ավելի էժան գնով բենզին է ներկրել ՌԴ-ից: Արդյունքում շուկայի մյուս երկու մասնակիցները ստիպված են եղել իրենք էլ իջեցնել գները:

Հետաքրքրականն այստեղ այն է, որ նախկինում հանձնաժողովի ուսումնասիրությունները հակառակը երբեք ցույց չեն տվել, կամ գոնե չի հայտարարվել այն մասին, որ Հայաստանում բենզինը չի էժանանում, քանի որ ներկրողների միջև մրցակցություն չկա:

Ուշագրավ մեկ այլ հանգամանք ևս. բենզինը Հայաստանում սկսեց էժանանալ այն ժամանակ, երբ համաշխարհային շուկայում նավթի գներն աճում էին ու դեռ շարունակում են աճել: Նախկինում ներկրողները նման առիթը բաց չէին թողնում բենզինի գինը բարձրացնելու համար, մեր պաշտոնյաներն էլ բենզինի հերթական թանկացումը հենց համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով էին պայմանավորում: Բայց պարզվում է` համաշխարհային շուկան մեր շուկայի հետ ոչ մի կապ էլ չունի: Մեր տնտեսությունն էլ կախված է միայն գերիշխողների բարի ցանկություններից:

Համաձայն պաշտոնական վիճակագրության` մինչև «Մաքս Գրուպի» հայտնվելը հայաստանյան բենզինի շուկայում 2 գերիշխող ընկերություն կար` «Ֆլեշը», «CPS»-ը, ևս մեկ ընկերություն՝ «Ռոսնեֆտ Արմենիան», բենզինը ներկրում էր, բայց վաճառքով չէր զբաղվում, մաքսազերծում էր ու մեծածախ գնով վաճառում «Ֆլեշին» ու «CPS»-ին:

Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Էժանացած բենզինը Հայաստանում թանկ է

Եվ ահա պարզվում է` շուկայում ընդամենը մեկ խաղացողի ավելանալը բավական էր, որ բենզինի սպառողների ծախսային բեռը մի քիչ թեթևանար: Այսինքն՝ մեկ նոր մրցակիցը բավական էր, որ բենզինի շուկայի նախորդ երկու խոշոր խաղացողները 20 դրամով իջեցնեին գները: Սա էլ իր հերթին վկայում է, որ նրանք մինչ այդ էլ կարող էին 20 դրամով ավելի էժան վաճառել բենզինը, բայց չէին ուզում կամ իրար հետ պայմանավորվել ու նույն գինն էին սահմանել: Ինչն արդեն ՀՀ օրենսդրության խախտում է ու բավական մեծ տուգանք է ենթադրում:

Նշենք նաև, որ ըստ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների` այս տարի նախորդ տարվա համեմատ Հայաստան ավելի շատ բենզին է ներկրվել, բայց ավելի ցածր մաքսային արժեքով: Եթե 2015թ-ին Հայաստան էր ներկրվել 136 677,5 տոննա նավթամթերք՝ 98 484 600 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, ապա 2016-ին ներկրվել է 149 407,6 տոննա՝ 90 755 300 ԱՄՆ դոլար արժեքով:

Լրահոս
0