00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռախոսային հարցազրույց ահաբեկիչ Նաիրի Հունանյանի հետ

© 112Uaтелефон звонок горячая линия служба диспетчер
телефон звонок горячая линия служба диспетчер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1999 թվականի հոկտեմբերի 27-ին զինված հինգ անձինք ներխուժեցին Հայաստանի խորհրդարանի շենք և սպանեցին վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին ու ևս վեց անձանց։

1999 թվականի հոկտեմբերի 28-ի գիշերը` խորհրդարանի ահաբեկչությունից հետո, հայ հասարակությունը գտնվում էր շոկային վիճակում։ Միայն այն բանի գիտակցումը, որ խորհրդարանի ամբողջ կազմը պատանդ է, որ ահաբեկիչները սպանել են վարչապետին և ԱԺ խոսնակին` նրա տեղակալների հետ, ստիպեց մարդկանց տներից դուրս չգալ և վախով սպասել դեպքերի զարգացմանը։ Մեր լրագրողական եղբայրությունը ստիպված էր այդ գիշեր արթուն մնալ։ Այդպիսին է մեր աշխատանքը…

… Իրականում ամբողջ գիշերվա ընթացքում մենք անելիք չունեինք։ Նույնիսկ այն լրագրողները, որոնք հարձակման պահին գտնվում էին խորհրդարանի շենքում և կատարում էին իրենց մասնագիտական պարտքը, բաց էին թողել։ Նրանց էլ ոչինչ չէր մնում, քան պատմել իրենց տեսածի մասին։

Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Ահաբեկչություն Հայաստանի Ազգային ժողովում. 17 տարի անց

Ահաբեկիչների կողմից բռնազավթված խորհրդարանի շենք մուտք գործել հնարավոր չէր, քանի որ բոլոր մուտքերն ու ելքերը փակել էին ոչ միայն ոստիկանները, այլ ներքին զորքերը. դարպասների առջև կանգնած էին նրանց սպիտակ զրահամեքենաները։ Ինչ-որ պահի բոլոր պաշտոնական անձինք սկսեցին հրաժարվել մամուլին և հեռուստատեսությանը որևէ մեկնաբանություն տալ կամ պատմել կատարվածի մասին։

Լրագրողները արտասովոր մի վակուումի մեջ հայտնվեցին։ Բացի այդ` բոլորը մեզ վատ աչքով էին նայում. դա հասկանալի է։ Ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանն ինքը նախկին լրագրող էր, և այդ ստվերն ընկավ այդ օրն աշխատող բոլորի վրա։

Մեր նկարահանող խումբը («Վեստի» հեռուստաալիքը) որոշել էր հեռանալ և սպասել մինչև առավոտ, կամ որևէ նորության սպասել գրասենյակում։ Սակայն երբ հայացքս ընկավ քաղաքային հեռախոսին, հիշեցի, որ երբեմն զանգահարել ենք նաև նիստերի դահլիճ` խորհրդարանի մամուլի ծառայություն… Այսինքն` այնտեղ հեռախոս կա։ Եվ քաղաքային հեռախոսահամար կա։

Եվ մենք որոշեցինք զանգել… Երկար սպասելուց հետո նիստերի դահլիճի, որտեղ գտնվում էին ահաբեկիչներն ու պատանդ պատգամավորները, լսափողը վերցրին։ Հեռախոսազանգին պատասխանեց պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը։ Նա շատ ցածր ձայնով էր խոսում և ինձ ճանաչելով` համաձայնեց հեռախոսի մոտ կանչել Նաիրի Հունանյանին։

«Արման ջան, միայն աշխատիր չբարկացնես նրան… Նա առանց այդ էլ նյարդային վիճակում է…»։

Ես, իհարկե, խոստացա, և Հմայակը կանչեց Նաիրիին։ Նա սկզբից հրաժարվեց, սակայն հետո մոտեցավ հեռախոսին և վերցրեց լսափողը։

Նա, իսկապես, ինչպես ասաց Հմայակը, նյարդային վիճակում էր։ Նյարդային պոռթկման եզրին էր։ Ու թեև մենք միմյանց գիտեինք ուսանողական տարիներից (սովորում էինք համալսարանի բանասիրական ֆակուլտետի զուգահեռ կուրսերում, ես` ռուսականում, նա` հայկականում), հետո էլ աշխատանքի բերումով մեր ճանապարհները հատվում էին, ամեն դեպքում նա ինձ մի քանի հարց տվեց` համոզվելու, որ ես եմ զրուցում իր հետ։

Եվ կարծես սկսեց հարցազրույց տալ, բացատրել իր կազմակերպած ահաբեկչության «պատճառները» (դե, ասաց գրեթե նույն բանը, ինչը հետո` առավոտյան, երբ նրան տեղական եթերով ելույթ ունենալու հնարավորություն տվեցին), սակայն ամեն դեպքում դա իսկապես հիստերիա էր և, ասեմ ձեզ, անկեղծ վախ` իր իսկ իրագործածից…

Արդյունքում հարցազրույցը մի կերպ ստացվեց, սակայն ձայնագրությունը Մոսկվա` ռուսական «Վեստիին» հնարավոր եղավ փոխանցել միայն հաջորդ օրն առավոտյան։ Համապատասխան ծառայություններն արդեն փակել էին նաև «Միր» հեռուստաընկերության արբանյակային փոխանցումը և Առաջին ազգային հեռուստաալիքի կապը։

Հետո արդեն` մոտ մեկ շաբաթ անց, երբ մեզ` այդ գիշերը տեղում աշխատող բոլոր լրագրողներին, սկսեց ռազմական դատախազությունն իր մոտ կանչել, ես վերցրեցի ինձ հետ նաև այդ հեռախոսային հարցազրույցի ձայնագրությունը։

Ի դեպ, դա այնքան էլ չզարմացրեց և չոգևորեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին… Ես հասկացա, որ հարցազրույցի մասին նրանք գիտեին ամենասկզբից։ Հավանաբար, հենց այն գիշերվանից։ Այն պահից, երբ ես փորձում էի Մոսկվա ուղարկել նյութը։

Լրահոս
0