00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իսկանդերները» կփչացնե՞ն Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները

© Sputnik / Aram NersesyanТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի փորձագիտական հանրությունն անհանգստացած է Հայաստանի կողմից «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական համալիրների ձեռք բերելով։ Իրարարանցում է առաջացրել նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վերջին շրջանում վրացական մամուլում ակտիվ քննարկվում է Հայաստանի ձեռք բերած «Իսկանդեր» օպերատիվ-մարտական հրթիռային համալիրների, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորման խմբավորում ստեղծելու հարցը։

Որոշ վրացի փորձագետներ հոռետեսորեն են վերաբերվել Հայաստանից կողմից «Իսկանդերների» գնմանը։ Նրանք միավորված խմբավորման ստեղծումը գնահատում են որպես Վրաստանի դեմ ուղղված հերթական քայլ։ 

«Հայաստանը չէր կարող ձեռք բերել «Իսկանդերներ», հետևաբար Ռուսաստանն է տեղակայել դրանք ձեր երկրի տարածքում։ Ռուսաստանը ոչ ոքի չէր վաճառի «Իսկանդերի» պես սպառազինությունը, նույնիսկ իր դաշնակցին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական հարցերի փորձագետ Վախթանգ Մաիսայան։

ՕՏՀՀ Իսկանդեր` զսպման գործիք - Sputnik Արմենիա
«Իսկանդեր»` զսպման գործիք

Երևանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը և գործընկերն ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ ԵԱՏՄ-ում, աջակցելով Մոսկվայի դիրքորոշմանը նրա համար կարևոր արտաքին քաղաքական հարցերում, այդ թվում` սիրիական խնդրում, առաջին երկիրն է, որը ձեռք է բերել «Իսկանդեր» համալիրները` առաջ անցնելով Բելառուսից։ Մաիսայան կարծում է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, «Իսկանդերի» կարիք չունի, քանի որ ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանեն կազմակերպության անդամ երկրները։

Ուստի փորձագետը թերահավատորեն է վերաբերվում Հայաստանի կողմից «Իսկանդեր» գնելուն` գնահատելով այդ փաստը որպես Ռուսաստանի կողմից սպառնալիք Վրաստանի նկատմամբ։ Վրացի փորձագետը կարծում է, որ «Իսկանդեր» գնելը կապված չէ այն խնդիրների հետ, որոնք ծառացած են Հայաստանի առջև։

Մաիսայայի կարծիքը սուբյեկտիվ է, պաշտոնական Թբիլիսին չի կիսում այն։ Վրաստանի իշխանություններն անհանգստություն չեն հայտնել` կապված հարևան Հայաստանի վերազինման և տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հնարավոր փոփոխության հետ։

«Սպառազինությունների այս կամ այն տեսակի ձեռք բերումը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորն այն է, թե ում դեմ է ուղղված այդ զենքը։ Վրաստանն անհանգստանալու բան չունի, քանի որ նրա կողմից մեզ ոչինչ չի սպառնում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքով` հայ-վրացական հարաբերությունները միշտ բարիդրացիական են եղել, և Հայաստանը մտադիր չէ կիրառել «Իսկանդերները» եղբայրական Վրաստանի դեմ։

«Մենք խնդիրներ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և «Իսկանդերները» ձեռք են բերվել այդ երկրներից բխող սպառնալիքը չեզոքացնելու նպատակով։ Ռուսաստանը ցանկության դեպքում կարող է իր հարցերը լուծել Վրաստանի հետ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայված իր ռազմակայանների միջոցով», — նշեց Հարությունյանը։

Նա համոզված է, որ որոշ վրացի փորձագետների նման խուճապային հայտարարությունների հետևում կանգնած են թուրք-ադրբեջանբական տանդեմի շահերը, որի խնդիրն է փչացնել հայ-վրացական հարաբերությունները։

«Իսկանդերների» թեման արդիական է դարձել այն բանից հետո, երբ հայտարարվել է Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու գործընթացի ավարտի մասին, որը Մաիսայան համարում է Ռուսաստանի քայլերից մեկը` ուղղված Հարավային Կովկասում նրա զինված ուժերը մեծացնելուն և Թբիլիսիի վրա ճնշում գործադրելուն։

Первая репетиция парада Победы в Екатеринбурге - Sputnik Արմենիա
Փորձագետի դիտարկում. «Իսկանդեր» vs ՍԿԱԴ` ինչ է անհրաժեշտ Հայաստանին

«Հարավային Կովկասում Ռուսաստանի ցանկացած գործողություն մարտահրավեր է Վրաստանի դեմ։ Դրանով Ռուսաստանը կարող է ստիպել Վրաստանին շեղվել արտաքին քաղաքականությունում եվրոատլանտյան ընթացքից», — ասաց Մաիսայան։

Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն իր հերթին անտեղի է համարում այդ թեմայի շուրջ իրարանցումը, քանի որ ռուս-հայկական զորքերի միավորված խումբը ստեղծվել է դեռ 90-ական թթ-ին։ Միավորված խմբավորման ստեղծման հիմքում ընկած են 1992թ-ին ստորագրված պայմանագրերը։ Խոսքը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցելու մասին համաձայնագրի և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագրի մասին է, որը ստորագրվել է 1997թ-ին։ 

«Այդ փաստաթղթերի հիման վրա էլ ստեղծվել է այդ խմբավորումը, որի գործառույթն է երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությունը»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, եթե նախկինում նման հարցերը լուծվում էին ռուս-հայկական գերատեսչական ներքին համաձայնագրերի հիման վրա, ապա խմբավորման ստեղծումը կբարձրացնի դրա իրավական կարգավիճակը։ Հարությունյանը նշեց, որ միավորված միջպետական խմբավորումը կգործի պայմանագրերին համապատասխան, որոնք գործում են ՀԱՊԿ շրջանակում, իսկ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում կգործակվեն կոալիցիոն ուժերը։

Լրահոս
0