20:33 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ֆիդել Կաստրո

Ֆիդել Կաստրոյի գյումրեցու արյունը

REUTERS/Andres Stapff
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
Դմիտրի Պիսարենկո
19730

Ֆիդելը մահացել է, բայց նրա արյունը հոսում է այն հայուհու երակներում, որին նա դոնորական օգնություն է ցուցաբերել 1988թ–ի դեկտեմբերի 7–ի երկրաշարժից հետո։

Հաստատ չեմ հիշում, բայց 90-ականների վերջին կամ 2000-ականների սկզբին տեղի մամուլում հետաքրքիր պատմություն կարդացի գյումրեցի երիտասարդ կնոջ մասին։ Օպերատոր Հովհաննես Հակոբյանի հետ հյուր գնացինք նրան, որպեսզի ռեպորտաժ պատրաստենք «ՆՏՎ» հեռուստաալիքի նորությունների համար, որի հետ համագործակցում էինք։ Այժմ չեմ հիշում նրա անունը, բայց նույնիսկ եթե հիշեի, չէի գրի` ելնելով էթիկայի նկատառումներից։ Հնարավոր է` հիմա դա նրա համար արդեն կարևոր չէ…

Ուրեմն այսպես. երբ սարսափելի աղետը ավերել էր քաղաքը, մի քանի օր անց աղջկան հանել էին փլատակներից տակից։ Նրա վիճակը ծայրահեղ է եղել։ Նրա ոտքն անդամահատել են, բայց պահանջվել է արյան փոխներարկում, որպեսզի աղջկա կյանքին ոչինչ չսպառնա։ Այդ ժամանակ ողջ աշխարհն օգնում էր Հայաստանին ինչով կարող էր։ Աշխարհի բոլոր ծայրերից ուղարկվել էին դեղեր, վիրակապման նյութեր և դոնորային արյուն։ Այն հանձնել են նաև տարբեր երկրների հասարակ քաղաքացիներն ու պետությունների առաջին այրերը։ Երբ փոխներարկումն ավարտվել է, և աղջիկը սկսել է ապաքինվել, նրան հաղորդել են, որ դոնորային փաթեթի վրա գրված է եղել Fidel Alejandro Castro Ruz անունը։

Գյումրին հայտնի է որպես կատակասեր քաղաք, և մեր հերոսուհին բացառություն չէր։ Չնայած նրան, որ նա տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով, դա բոլորովին չէր զգացվում շփման մեջ։ Ձեռքերով ակտիվ ժեստեր անելով և աշխույժ պատմելով իր պատմությունը` նա սուրճի սեղանից մոտից հեռացավ, մոտեցավ խոհանոցի սեղանին և սկսեց մեզ հյուրասիրել։ Նա հաճույքով հիշեց այն կատակները, որոնք հորինել են իր մասին ընկերներն ու բարեկամները` կապված կոմանդանտեի հետ «արյունակցական» կապի հետ։ Լավագույն պատասխանն ավելի սրամիտ կատակն է։ Մեր հերոսուհին հիշեց, թե ինչպես մի անգամ բոլորին զարմացրել է ինքնաքննադատությամբ։ Մոտեցել է հայելուն և սկսել մանրամասն ուսումնասիրել դեմքը։ Այն հարցին, թե ինչ է անում, աղջիկը պատասխանել է. «Նայում եմ, տեսնեմ, մորուք չի՞ աճել Ֆիդելի նման»։

…Ֆիդելը կնքեց մահկանացուն, նրա հետ միասին հեռացավ մի ողջ դարաշրջան։ Բայց Հայաստանում նրա արյունը երկարացնում է մարդու կյանքը։ Նշանակում է` կոմանդանտեն զուր չի ապրել իր կյանքը։

Գլխավոր թեմաներ