01:19 18 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Армения

ԱԻՆ. Հայաստանի որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

© Sputnik/ Алина Старостина
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն, զգուշացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Միաժամանակ հուլիսի 6-9-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Արարատյան դաշտում և Սյունիքում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն, հաղորդում է Հայաստանի  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։

Միաժամանակ հուլիսի 6-9-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ:

Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ը կնվազի 2-3 աստիճանով, 9-10-ին նույնքան կբարձրանա:

Երևանում hուլիսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս պահին Երևանում մոտավորապես 30 աստիճան տաքություն է։

Գլխավոր թեմաներ