01:17 18 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Министр образования и науки Армении Армен Ашотян

Բուհերի ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14–ին

© АРКА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
870 0 0

Հանրապետական ընդունող հանձնաժողովը նիստի ժամանակ աշխատանքային կարգով քննարկել է նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք աշխատանքային հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի–Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հինգշաբթի տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հաղորդում է ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` օրակարգում  ընդգրկված  են  եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ  և թափուր մնացած  պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաև ընթացիկ մի քանի այլ հարցեր:

Անդրադարձ   կատարելով    ընդունելության ցուցակների հրապարակմանը՝  ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարկվեն հուլիսի 14-ին:

Քննարկելով պատվերով առկա թափուր և  լրացուցիչ տեղերի  բաշխման հարցը՝ Արմեն Աշոտյանը  ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները։

Ըստ հաղորդագրության` նախապատվությունը տրվելու է միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում  հաղթական արդյունքներ ունեցող դիմորդներին, արվեստի և մշակույթի բնագավառի ինչպես նաև մարզային  բուհերին:

«Կրթության և գիտության  նախարարի առաջարկությամբ լրացուցիչ տեղերից 10 տեղ հատկացվել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին»,–ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ որոշվել է  հավասար միավորներ ունեցող  դիմորդներին ևս ընդառաջել՝ ապահովելով նրանց  կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում:

Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև թափուր մնացած   վճարովի տեղերի վերաբաշխման հարցը։

Գլխավոր թեմաներ