23:27 17 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Араратская долина в Армении

Օդերևութաբանները շաբաթվա վերջին Հայաստանում կանխատեսում են ջերմաստիճանի նվազում

© Sputnik/ Папикьян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Երևանում չորեքշաբթի ցերեկը օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան, իսկ գալիք 4 օրերին ջերմաստիճանը կնվազի մինչև 29-31 աստիճան

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 15–ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հուլիսի 16-19–ին` 4-5 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։

Երևանում չորեքշաբթի ցերեկը օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան, իսկ գալիք չորս օրերին ջերմաստիճանը կնվազի և կիրակի ցերեկային ժամերին կկազմի 29-31 աստիճան։

Միաժամանակ հուլիսի 15–ին հյուսիսային շրջաններում, 16-19-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Ներկա պահին Երևանում պարզ եղանակ է, ջերմաստիճանը կազմում է 26 աստիճան տաքություն։

Գլխավոր թեմաներ