20:08 18 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Уборка зерновых на Юге России

Գյուղնախարարի հրամանով գյուղացիները կարող են անտառներում անվճար խոտհունձ կատարել

© Sputnik/ Виталий Тимкив
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի իրականացնել խոտհնձի աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15- Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նախկինում տարածած հաղորդագրությունների համաձայն` ջերմաստիճանի բարձրացման հետևանքով  այս օրերին Հայաստանի որոշակի տարածքներ գտնվում են հրդեհավտանգ վիճակում։

Գլխավոր թեմաներ