00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովուրդը «Ձայն» է պահանջում

© ЕuropaplustvШоу "Голос"
Шоу Голос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի որ առայժմ «Հայաստանի ձայնը» չորրորդ եթերաշրջանի անցկացման հարցը չի քննարկվում, «Ձայնի» հայ երկրպագուները կարող են վայելել ռուսական շոուի մասնակիցների կատարումները

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Հայտնի «Ձայն» ռուսական շոուի նոր եթերաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 4–ին։

Այս տարվա գլխավոր ինտրիգը դարձել է նախագծի ժյուրիի անդամների նոր կազմը։ Նախագծում մնացած Ալեքսանդր Գրադսկուն միացել են Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսը և ռեփեր Բաստան։ Sputnik Արմենիան մեկնաբանություններ է վերցրել մարդկանցից, ովքեր այս կամ այն կերպ կապված են այդ նախագծի հետ։

Մերաբովան` նախագծի մասին

Հայկական ծագումով անվանի ռուսաստանցի ջազային երգչուհի, «Ձայն» շուոի եզրափակիչ փուլ անցած Մարիամ Մերաբովան պատմում է, թե ինչու է մասնակցել նախագծին։

«Ես ընտրել եմ այդ մրցույթը, քանի որ դա, իմ կարծիքով, միակ մրցույթն է, որի ձևաչափում ես կարող էի հանդես գալ։ Այնտեղ կարելի է կատարել հենց այն երաժշտությունը, որը ես ցանկանում եմ։ Այնտեղ ամեն ինչ արդար է` անկետան լրացնելու պահից մինչև քասթինգ և եզրափակիչ»,– ասաց Մերաբովան։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ շուոի տարբեր եթերաշրջաններում նախագծին մասնակցել են շատ հայեր։

«Մենք տաղանդավոր ազգ ենք։ Ուշադրություն դարձրեք, թե որքան հայեր են մասնակցել ռուսական «Ձայնին»` սկսած առաջին եթերաշրջանից` Մարգարիտա Պոզոյան, Արծվիկ Հարությունյան, Անդրեյ Դավիդյան, Արթուր Բեստ, Սամվել Վարդանյան և Ալբերտ Մուսայելյան»,– ասաց Մերաբովան։

«Հայաստանի ձայնը» ժյուրիի անդամ Հայկոն` նախագծի մասին

«Հայաստանի ձայնը» շոուի ժյուրիի անդամ, անվանի երգիչ Հայկոն նույնպես կարծիք է հայտնել նախագծի մասին։

«Ռուսական «Ձայնը» միշտ կազմակերպվում և անցնում է բարձր մակարդակով և մեծ բյուջեով։ Վերջինը նույնպես կարևոր է մեդիադաշտի համար»,– ասաց Հայկոն։

Նրա խոսքով` պատահական չէ, որ ռուս երգիչները ձգտում են հայտնվել շոուում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման մասնակցությունը նպաստում է նրանց հետագա ճանաչելիությանը և կարիերային։

Երգիչ Էրիկը` նախագծի մասին

Անվանի երգիչ Էրիկը, ով «Նոր ալիք» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող է, իսկ 2012թ.–ին արժանացել է Ազգային երաժշտական մրցանակի` «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում, նույնպես հայտնեց իր կարծիքը։

«Նախագիծը միանշանակ շատ լավն է, և դրա շնորհիվ Ռուսաստանում շատ նոր երգիչներ բացահայտվեցին։ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծվել էր կատարողների որոշակի կարծրատիպ, որի պատճառով շատերի մուտքը բեմ փակ էր»,– ասաց Էրիկը։

Նրա խոսքով` «Ձայնից» հետո ժողովուրդը տեսավ հիանալի երգիչների, որոնք նախկինում ելույթ չէին ունեցել։

Հայացք ներսից

«Ձայն» շոուի մասնակիցը, ով հասել էր կույր լսումների փուլ, բայց ում անկետան այնուհետև մերժվել էր, այդպես է տեսնում «հաջողության գաղտնիքը», որն օգնում է հաջողության հասնել նախագծում։

«Դու պետք է խարիզմա ունենաս։ Ճիշտ է, երբեմն ընտրում են անհասկանալի պատճառներով։ Այսպես, ես հետևում եմ մի աղջկա, ում, կարծես, պետք է միանշանակ վերցնեն, բայց նա մի քանի տարի փորձում է և ոչ մի կերպ չի կարողանում անցել շոու»,– ասաց մասնակիցը, ով ցանկացավ անհայտ մնալ։

Նա նշեց, որ «Ձայնը» շոուն միանշանակ վառ իրադարձություն է, բայց անցյալ տարի դրան հիմնականում մասնակցել են արդեն կայացած արտիստներ հայտնի խմբերից, իսկ տաղանդները դուրս են մնացել։

«Հայաստանի ձայնը»

Աշխարհահռչակ «Ձայն» շոուի հայկական նմանակը Հայաստանում մեկնարկել է 2012թ.–ի նոյեմբերի 3–ին։ Անցած տարիներին շոուն տեղի է ունեցել երեք անգամ։ «Հայաստանի ձայնը» այնպես է կազմակերպվել, որպեսզի համապատասխանի տաղանդների բացահայտման միջազգային ձևաչափին։

16 տարեկանից բարձր անձինք, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր ձայնային տվյալներով, կարող էին մասնակցության հայտեր ներկայացնել և ենթադրաբար հաղթանակ տանել մրցույթում։

«Հայկական շոուն պետք չէ համեմատել ռուսականի հետ։ Մենք փոքր երկիր ենք, այնպես որ ծավալներն անհամեմատելի են։ Այն փաստը, որ Հայաստանում նման նախագիծ է կազմակերպվում, մեծ ձեռքբերում է։ Հայաստանից մեծ շատ երկրներ չեն կարող դա իրենց թույլ տալ»,– ասաց Հայկոն

Դրա հետ կապված` նա հավելեց, որ «Հայաստանի ձայնը» շոուի կազմակերպիչներն իսկական հերոսներ են հայրենական հեռուստատեսության զարգացման գործում։

Երգիչ Էրիկը համաձայնեց, որ ծավալի պատճառով Հայաստանում շատ թե քիչ տաղանդավոր երգիչներն արդեն հայտնի են։

«Թեև մեզ մոտ ևս բացահայտվել են նոր անուններ։ Եվ դա կարևոր է. պետք է լինեն նոր երգիչներ, առողջ մրցակցություն։ Միայն այդ դեպքում կհայտնվի որակ և նորույթներ»,– ասաց Էրիկը։

Այնուամենայնիվ, նրա կարծիքով, հայկական «Ձայնը» շատ հետաքրքիր էր հայ հանդիսատեսին։

«Հայաստանի ձայնը». Ժամկետները և մասնակիցներն առայժմ անհայտ են


Sputnik Արմենիան փորձել է տեղեկություններ ստանալ այն մասին, թե երբ է մեկնարկում «Հայաստանի ձայնի» հերթական եթերաշրջանը։

«Առայժմ չորրորդ եթերաշրջանի անցկացման հարցը չի քննարկվում»,– ասաց Հայկոն։

 Դե ինչ, «Ձայնի» հայ երկրպագուները կարող են վայելել ռուսական շոուի մասնակիցների կատարումները, Sputnik Արմենիան մաղթում է հաճելի դիտում։

Լրահոս
0