00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետի դիտարկում. «Իսկանդեր» vs ՍԿԱԴ` ինչ է անհրաժեշտ Հայաստանին

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցПервая репетиция парада Победы в Екатеринбурге
Первая репетиция парада Победы в Екатеринбурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի համար «Իսկանդերի» գնումը սխալ քայլ է, քանի որ դրանք բավականին խոցելի են ծրագրային ապահովման և արբանյակային քարտեզների անհրաժեշտության տեսանկյունից, կարծում է Հայաստանում առաջին հետախուզական–դիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հարկ չկա, որ Հայաստանը «Իսկանդեր–Մ» օպերատիվ–տակտիկական հրթիռային համակարգեր գնի, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում առաջին հետախուզական–դիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը։

Լուրերն այն մասին, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Հայաստան «Իսկանդեր–Մ» օպերատիվ–տակտիկական հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ, շրջանառվում են դեռևս հուլիսից, սակայն դրա հետ կապված դեռևս ոչ մի կոնկրետ տվյալ չկա, քանի որ ողջ տեղեկատվությունը գաղտնի է։

«Հայաստանի համար «Իսկանդերի» գնումը սխալ քայլ է, քանի որ դրանք բավականին խոցելի են ծրագրային ապահովման, ինչպես նաև արբանյակային քարտեզների անհրաժեշտության տեսանկյունից, որոնք Հայաստանը նույնպես այլ երկրից կախման մեջ են դնում», – ասաց Վարտանովը։

Նրա խոսքով`  այդ տեսանկյունից Հայաստանի համար ավելի նպատակահարմար է գնել ՍԿԱԴ տեսակի հրթիռներ, որոնք զիջում են «Իսկանդերին» ճշտության մեջ, սակայն ավելի պրակտիկ և շարժուն են։

Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է ռազմական փորձագետը, նման սարքավորումները կարող են արժենալ Հայաստանի համար ավելի էժան,`գրեթե նույն հեռավորության վրա խոցելու հնարավորության պարագայում։

Իր հերթին Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը նշեց, որ «Իսկանդեր» համակարգերն անհրաժեշտ են Հայաստանի համար, հատկապես սահմանին տիրող ներկա լարված իրավիճակի պայմաններում։

«Նման զենքի առկայությունը կարող է անվտանգության լրացուցիչ հավաստիք դառնալ և Ադրբեջանին ստիպել հաշվի առնել դրանց առկայությունը հակամարտության հնարավոր սրման պարագայում», – ասաց Մինասյանը։

Վերջին ժամանակներում հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է։ Սեպտեմբերի առաջին օրերից հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչպես նաև Բաքվի ռազմական հայտարարությունները։ Բացի այդ, Ադրբեջանը սկսել է սահմանին գործարկել ականանետային զենք և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
 
Ավելի վաղ Մեքենաշինության կոնստրուկտորային բյուրոյից, որը «Իսկանդերի» գլխավոր արտադրողն է, հայտնել են, որ 2016 թվականին այդ համալիրները արտահանման համար չեն մատակարարվելու։ Մասնավորապես, անցյալ տարի հայտնել էին Ղազախստանի կողմից «Իսկանդերի» արտահանման տարբերակի հետաքրքրության մասին։ Հունիսին Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը այցելել էր «Բանակ-2015» ֆորում Մերձմոսկովյան շրջանում, որպեսզի բանակցություններ վարի համալիրի ձեռք բերման համար։

Լրահոս
0