00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի «բնական դեղատունը». առողջ եղեք

© Sputnik / Елена Давидянцерковь горы трава природа
церковь горы трава природа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալն ընտրել է մեր երկրում առավել հաճախ հանդիպող և բուսաբուժության ոլորտում պահանջված դեղաբույսերը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի բնությունը հայտնի է իր բազմազանությամբ անգամ երկրի սահմաններից դուրս։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ մեր փոքր երկիրը գտնվում է միանգամից երեք կլիմայական գոտիներում` մայրցամաքային, չափավոր և մերձարևադարձային։ Բնական–կլիմայական պայմանների խայտաբղետության, աշխարհագրական դիրքի և բնական միջավայրի զարգացման առանձնահատկությունների շնորհիվ Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը 1 միավոր մակերեսի վրա բույսերի տեսակների քանակով` ավելի քան 100 տեսակ 1 քառակուսի կիլոմետրի վրա։ Եվ հաշվի առնելով այն, որ գրեթե բոլոր բույսերն ունեն բուժական հատկություններ, հայկական բնության «դեղատան» արժեքները դժվար է չգնահատել։ Sputnik Արմենիա պորտալն ընտրել է մեր երկրում առավել հաճախ հանդիպող և բուսաբուժության ոլորտում պահանջված դեղաբույսերը

1. Դեղատնային երիցուկ

© Sputnik / Елена ДавидянԵրիցուկ
Ромашка аптечная - Sputnik Արմենիա
Երիցուկ

Երիցուկի մասին կարելի է անդադար խոսել, չէ՞ որ այն ամենահայտնի և բուսաբուժության ոլորտում հաճախ օգտագործվող բույսերից է։ Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար, այնպես էլ աղեստամոքսային տրակտի, սիրտ–անոթային համակարգի, շնչուղիների և բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում, վնասվածքների, նյարդային և կանացի հիվանդությունների ժամանակ։

Երիցուկի օգտագործման շրջանակը բավականին լայն է, քանի որ այն ունի ախտահանիչ, հակաբորբոքային, արյունը կանգնեցնող, կապող, ցավազրկող, լեղամուղ և քրտնաբեր հատկություններ, այն արագացնում է հյուսվածքների վերականգնումն ու առողջացումը, թեթևացնում է մկանային կծկումները, լայնացնում է սրտի և ուղեղի անոթները, հանգստացնում և նորմալացնում է քունը։ Հաճախ երիցուկն օգտագործում են ալերգիայի, նեյրոդերմիտի, էկզեմայի, խոցի, նևրոզների բուժման, ինչպես նաև ուղեղի, սրտի կաթվածի, միգրենի և կծկումների ժամանակ։

Երիցուկը նաև լայն կիրառում ունի կոսմետոլոգիայում։ Երիցուկի պարունակությամբ քսուքներն օգտագործում են չոր, զգայուն մաշկի դեպքում և մազաբուժության ոլորտում։

2. Դաղձ

Պետք չէ դաղձը շփոթել նանայի հետ, որը մարդկանց կողմից աճեցվող բույս է։ Դաղձը տարբերվում է հաճելի, փոքր–ինչ սուր հոտով, դառը համով, ծամելիս բերանում սառը զգացողություն է առաջացնում։ Տերևներում պարունակվող մենթոլի շնորհիվ դաղձը կարող է կիրառվել որպես տեղային ցավազրկող միջոց, օրինակ` ատամի ցավի դեպքում, այն օժտված է նաև սպազմալիտիկ և անտիսեպտիկ հատկություններով։

Դաղձի տերևներից պատրաստված թուրմը ոչ միայն ունի հաճելի համ, այն նաև թուլացնում է ստամոքսի և աղիների ցավը, կիրառվում է մարսողության լավացման, ախորժակի ավելացման համար, սրտխառնոցի և փսխման դեպքում։ Թարմ և չորացրած տերևներն ու ծաղիկները կարող են օգտագործվել աղցաններում, ապուրներում, բանջարեղենային և մսից պատրաստված ճաշատեսակներում, ինչպես նաև սոուսներին, թեյի խառնուրդներին հաճելի բույր հաղորդելու համար։

3. Ուրց

© Photo : Павел ГоляковՈւրց
Чабрец (урц) - Sputnik Արմենիա
Ուրց

Ուրցն ունի շատ գեղեցիկ վարդագույն կամ մանուշակագույն ծաղիկներ, այն աճում է լեռների չոր զառիթափ լանջերի վրա և մարգագետիններում։ Ուրցը կարելի է գտնել առանձնահատուկ սուր հոտով։ Խորխաբեր հատկության շնորհիվ ուրցի եփուկն օգնում է վերին շնչուղիների հիվանդությունների, բրոնխիտի, թոքաբորբի ժամանակ։

Բացի այդ, ուրցի տերևներն ունեն ախտահանիչ, հանգստացնող հատկություն, այն նորմալացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Հենց այդ պատճառով ուրցը ներառվում է այն դեղերի բաղադրության մեջ, որոնք օգտագործվում են փորի ուռչելու, խոլեցիստիտի, ցիստիտների, զոբի, նյարդային խանգարումների, անքնության, թութքային, արգանդային արյունահոսության ժամանակ, անգամ ալկոհոլիզմի դեպքում։ Ուրցը կարելի է օգտագործել նաև արտաքին լոգանքների, կոմպրեսների և թրջոցների ժամանակ հոդացավի, մկանացավի և նևրալգիայի դեպքում։ Հայաստանում ուրցից ստացվող սպիրտը հին ժամանակներից օգտագործվել է սրտային հիվանդությունների, փորկապության, լյարդի հիվանդությունների ժամանակ։

4. Մարգագետնային երեքնուկ

© Sputnik / Елена ДавидянՄարգագետնային երեքնուկ
Клевер луговой - Sputnik Արմենիա
Մարգագետնային երեքնուկ

Քչերը գիտեն, որ երեքնուկը, որը գրեթե մոլախոտ է, վարդագույն ծաղիկներ ունեցող աննկատ բույս է, այն աճում է անտառեզրին, մարգագետիններում, սարերի լանջերին և ճանապարհի երկայնքին։ Երեքնուկն ունի մի շարք օգտակար հատկություններ։

Ժողովուրդը երեքնուկի ծաղիկներն օգտագործում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։ Այն ունի նաև միզամուղ և քրտնաբեր հատկություն։ Բացի այդ, երեքնուկն անոթները մաքրում է խոլեստերինից։ Երեքնուկի ծաղիկների և տերևների եփուկներն օգտագործվում են նաև գլխապտույտի, գլխացավի ժամանակ, որպես հակակարծրախտային, կապող, հակասեպտիկ, հակաքաղցկեղային միջոց, բրոնխիալ ասթմայի, ռախիտի, առատ արյունահոսության, լեղապարկի հիվանդությունների ժամանակ։

5. Եղերդակ սովորական

© Sputnik / Елена ДавидянԵղերդակ սովորական
Цикорий - Sputnik Արմենիա
Եղերդակ սովորական

Եղերդակի մասին շատերը գիտեն հայտնի ֆիլմի շնորհիվ, սակայն ոչ բոլորը գիտեն, որ այն հզոր դեղաբույս է։ Բուսաբուժության մեջ օգտագործվում են եղերդակի ինչպես արմատները, այնպես էլ տերևներն ու ծաղիկները։ Թուրմն ու եփուկն օգտագործվում է մարսողության լավացման, ախորժակը բարձրացնելու համար, ստամոքսի խոցի, գաստրիստների, երիկամների և փայծաղի հիվանդությունների դեպքում, անգամ հեպատիտների և լյարդի ցերոզի ժամանակ։ Եղերդակն օգտագործվում է որպես արյունը մաքրող, հակաթունաբանական և միզամուղ միջոց, ինչպես նաև սակավարյունության, դիաթեզների, արյուն թքելու, էկզեմայի, ստոմատիտի և կոնյունկտիվիտի ժամանակ։ Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս խմել բույսի վերին մասից պատրաստված եփուկները գլխացավի, սրտային հիվանդությունների, անգինայի ժամանակ, իսկ կոսմետոլոգիայում եղերդակը հաճախ օգտագործում են մազերի բնական ուժը վերականգնելու համար։.

6. Գոճամորի

© Sputnik / Елена ДавидянԳոճամորի
Зверобой - Sputnik Արմենիա
Գոճամորի

Գոճամորին աճում է բացատներում, անտառոտ վայրերում: Այն ոչ մեծ դեղին ծաղիկներով բույս է։ Այս դեղաբույսը այն հազվագյուտ դեղաբույսերից է, որն օգտագործում են  հակաբիոտիկների պատրաստման համար։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ գոճամորին ունի վերականգնողական, հանգստացնող, հակաբորբոքային, բուժիչ, միզամուղ, լեղամուղ հատկություն։ Այն ունի բավականին լայն օգտագործման շրջանակ։ Ժողովրդական բժշկության մեջ այն կիրառում են թուրմի տեսքով` ստամոքսի խոցի, լյարդի հիվանդությունների, լեղապարկի, ցիստիտների, թութքի, պարադոնտոզի, սիրտ–անոթային համակարգի հիվանդությունների բուժման համար, այն նաև  ախորժաբեր միջոց է, օգտագործվում է իշիասի, տուբերկուլյոզի, երիկամների քարերի բուժման համար։ Գոճամորու յուղը օգտագործում են վերքերը, խոցերը, II-III կարգի այրվածքները բուժելու համար, ինչպես նաև որպես միջոց, որը հյուսվածքները վերականգնելու հատկություն ունի։ Բույսը բուժիչ թեյերի շարքում է, այն օգտագործվում է նաև բերանի խոռոչի ողողումների համար, ինչպես նաև որպես լնդերի քսանյութ։ Իսկ գոճամորու թեյը բարձրացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները։

7. Վաղենակ դեղատու

© Sputnik / Елена ДавидянՎաղենակ
Календула - Sputnik Արմենիա
Վաղենակ

Վաղենակը հետաքրքիր է նրանով, որ այն վայրի տեսքով չի հանդիպում` այն մշակվում և աճեցվում է որպես դեկորատիվ բույս։ Այն շատ գեղեցիկ վառ դեղին կամ նարնջագույն ծաղիկներ ունի։ Ժողովրդական բուսաբուժության մեջ վաղենակի բուժիչ հատկությունները հայտնի են դեռևս հույն բժիշկ Դիոսկորիդի (մ.թ. I դար) ժամանակներից։ Վաղենակի թուրմն օգտագործում են լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ, դեղնախտի, փայծաղի հիվանդությունների, ստամոքսի ցավերի, միզապարկի քարերի դեպքում, հազի, հիպերտոնիկ հիվանդությունների, սրտային նևրոզների, գեղձախտի, ռախիտի ժամանակ։ Հիմնականում օգտագործվում է վնասվածքների, կտրվածքների, խոցերի, բերանի և կոկորդի խոռոչի, էրոզիաների և կանացի օրգանների հիվանդությունների և արտադրությունների, պրակտոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ։


8. Ալոճենի

© Sputnik / Елена ДавидянԱլոճենի
Шалфей - Sputnik Արմենիա
Ալոճենի

Ալոճենու պտուղները Հայաստանում շատերը սիրում են ուտել չորացրած տեսքով պարզապես հաճույքի համար, դրանք շատ հաճելի տտիպ մի փոքր քաղցր համ ունեն։ Սակայն ալոճենին, բացի դրանից, հիանալի միջոց է սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժման համար։ Ժողովրդական և գիտական բժշկության մեջ ալոճենուց պատրաստված դեղերը օգտագործում են սրտի աշխատանքի, անգիոնևրոզների, ֆունկցիոնալ խանգառումների ժամանակ, շողացող առիթմիայի և տախիկարդիայի, սրտի ռևմատիկ  հիվանդությունների, սրտի անբավարարվածության նշաններով կարդիոսկլերոզի, ստենոկարդիայի, հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ։ Ալոճի պտուղներից պատրաստված դեդաբույսը նվազեցնում է արյան բարձր ճնշումը, ապահովում է առողջ քուն, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը։ Այսպիսով այն` հաճելին օգտակարի հետ համատեղելու հրաշալի օրինակ է։

9. Եղեսպակ դեղատու

© Sputnik / Елена ДавидянԵղեսպակ
Шалфей - Sputnik Արմենիա
Եղեսպակ

Եղեսպակն աճում է քարքարոտ ավազոտ կավային լանջերին, թփերի մեջ։ Որպես դեղորայք օգտագործում են եղեսպակի տերևները։ Դրանք օգտագործվում են առանձին որպես կապող, մանրէասպան և հակաբորբոքային միջոց թուրմի տեսքով, ինչպես նաև այլ դեղաբույսերի հետ միասին բերանի խոռոչի  լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունների բուժման համար։ Եղեսպակի տերևները ունեն ախտահանիչ, հակաբորբոքային, կապող, արյան մակարդելիությանը նպաստող, փափկեցնող և քրտնարտադրությունը կանխող հատկություն։  Օգտագործվում է թուրմի տեսքով բերանի ողոումների, ստոմատիտների, վերին շնչուղիների կատարների, անգինայի, և գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ։ Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է տուբերկուլյոզի ժամանակ, իսկ  նրա թարմ տերևները` ֆուրունկուլյոզի ժամանակ։ Եղեսպակի յուղը պիտանի է նաև օծանելիքի արտադրության մեջ։

10. Մասրենի

© Sputnik / Елена ДавидянՄասրենի
Шиповник - Sputnik Արմենիա
Մասրենի

Մասրենին աճում է ամենուրեք, այն ունի փշերով պատված թփի տեսք։ Բուսաբուժության մեջ օգտագործվում են մասրենու պտուղները։ Մասրենու պտուղներից ստացված դեղորայքը ունի դրանում պարունակվող վիտամինների բազմազանության շնորհիվ ունեն ֆիզիոլոգիական ակտիվություն ապահովող հատկություն։ Այսպես ասկորբինային թթուն և դրանից պատրաստված դեղորայքը, կայունացնում է ադրենալինի պարունակությունը, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների և ինֆեկցիաների նկատմամբ, նվազեցնում են խոլեստերինի պարունակությունը արյան մեջ։ Օժտված է քարափշրման հատկությամբ, հակամանրէային և ֆիտոնցիդնային հատկություններով։ Մասուրը ուժեղացնում է հյուսվածքների վերականգնողական հատկությունը, հորմոնների սինթեզը, բարենպաստ ազդեցություն ունի ածխաջրածնային նյութափոխանակության վրա։ Հայտնի է նաև, որ այն ունի միզամուղ և լեղամուղ հատկություն։ Մասրենու պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվում է ծանր հիվանդությունների և վնասվածքների դեմ, լյարդում, երիկամներում առկա քարերի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի, գաստրիտի, կոլիտների, սա
կավարյունության, մալարիայի, կանացի հիվանդությունների ժամանակ։

Վերջում, կցանկանայինք նշել, որ դեղաբույսերը, ինչպես և ցանկացած դեղորայք չարժե չարաշահել, քանի որ դրանք օգտակար հատկությունների հետ մեկտեղ ունեն նաև հակացուցումներ։ Անհրաժեշտ է չկորցնել չափի զգացողությունը։ Բժիշկների խորհուրդներին նույնպես պետք է հետևել` վերջին շրջանում ավանդական և ժողովրդական բժշկությունն ավելի շատ շփման եզրեր են գտնում։ Ամեն դեպքում` եղե՛ք առողջ և մի՛ հիվանդացեք։



Լրահոս
0