00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրդյա նորաձևություն. հին արհեստի նոր դեսպանը

© Sputnik / Арменуи МхоянВалерия Мелконян
Валерия Мелконян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համալսարանն ավարտած աղջկան գերել է բուրդն իրեն ենթարկելու արհեստը: Սկզբում դա ընդամենը հաճելի զբաղմունք է եղել, հետո՝ գումար վաստակելու միջոց: Գյումրու «Մեղվիկ» կենտրոնի կազմակերպած թաղիքագործության դասընթացներին մասնակցած աղջիկն այսօր նախշազարդ ու աննախշ թաղիքներ է պատրաստում և թաղիքի (բրդի) մշակման գաղտնիքները բացահայտում ուրիշների համար

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Անհետացման եզրին կանգնած արհեստը 29-ամյա Վալերյա Մելքոնյանին է սովորեցրել հոլանդացի թաղիքագործ վարպետը՝ Աննեմի Կոենինին, դեռ 2011 թվականին Գավառում կազմակերպված հատուկ դասընթացների ժամանակ: Հայուհուն զարմացրել է այն, որ Հայաստանում տարածված հին արհեստը դասավանդել է Աննեմի անունով հոլանդացի կինը:

«Լավ թաղիք ստանալու համար բրդի հետ պետք է շատ «խաղալ»: Եթե ուզում ես որակով թաղիք ստանալ, պետք է 12 ժամ աշխատես: Այն թաղիքն է թանկ, որի հետ երկար ես աշխատել: Հայկական ու հոլանդական բրդերը տարբեր են՝ Հոլանդիայում բազմացվող մերինոս տեսակի այծի բուրդը թանկ է, բայց՝ որակյալ: Հայկական բրդի ընտրության դեպքում երկար ու աշխատատար մշակումից հետո նույն արդյունքին չես հասնի, բայց վերջինն էլ անհամեմատ մատչելի է: Արդեն պատրաստի թաղիքի վրա, երբ այն համապատասխան ձև է ստանում, կարելի է նախշեր անել, օրինակ՝ Մարաշի զարդանախշերը», — ասաց Վալերյան:

Ժամանակին Հայաստանում թաղիքագործությամբ են զբաղվել բացառապես տղամարդիկ: Թաղքադիր կամ լպուտ լինելու համար ուժ էր պետք բուրդը թաղքելու համար. գզած բուրդը համաչափ փռում էին հատակին, գերանը գլորում վրայով` մինչև ամբողջովին թաղքվելը: Հատկապես հայտնի էին Բիթլիսի լպուտները: Ժամանակին զուգընթաց տղամարդիկ «հետ մնացին» այս արհեստից՝ իրենց տեղը զիջելով կանանց: Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնաբերված թաղիքե գորգերը, նախշազարդ թանթանաներն ու վերմակները խոսուն վկաներն են այն փաստի, որ այս արհեստը մեծ տարածում է ունեցել Հայաստանում:

«Այսօր տեխնոլոգիաները փոխվել են. բուրդը ջրի մեջ թրջում են ու տրորում, ձեռքերը բրդից պաշտպանելու համար օճառ է օգտագործվում: Ճիշտ է՝ տեխնոլոգիան փոխվել է, բայց թաղիքե իրերի պատրաստումն այսօր էլ բարդ ու աշխատատար գործընթաց է»,- ասում է Վալերյան:

© Sputnik / Арменуи Мхоян Թաղիքագործություն
Թաղիքագործություն - Sputnik Արմենիա
1/7
Թաղիքագործություն
© Sputnik / Арменуи Мхоян Թաղիքագործություն
Թաղիքագործություն - Sputnik Արմենիա
2/7
Թաղիքագործություն
© Sputnik / Арменуи Мхоян Թաղիքագործություն
Թաղիքագործություն - Sputnik Արմենիա
3/7
Թաղիքագործություն
© Sputnik / Арменуи Мхоян Թաղիքագործություն
Թաղիքագործություն - Sputnik Արմենիա
4/7
Թաղիքագործություն
© Sputnik / Арменуи Мхоян Թաղիքագործություն
Թաղիքագործություն - Sputnik Արմենիա
5/7
Թաղիքագործություն
© Sputnik / Арменуи Мхоян Թաղիքագործություն
Թաղիքագործություն - Sputnik Արմենիա
6/7
Թաղիքագործություն
© Sputnik / Арменуи Мхоян Թաղիքագործություն
Թաղիքագործություն - Sputnik Արմենիա
7/7
Թաղիքագործություն
1/7
Թաղիքագործություն
2/7
Թաղիքագործություն
3/7
Թաղիքագործություն
4/7
Թաղիքագործություն
5/7
Թաղիքագործություն
6/7
Թաղիքագործություն
7/7
Թաղիքագործություն

Հայկական ավանդական թաղիքագործության հիմքին ավելացել է եվրոպական նորարարական մոտեցումը, ու հմուտ վարպետի նուրբ ձեռքերով ստեղծվում են թաղիքե գուլպաները, կոշիկները, վզնոցները, գլխարկները, տիկնիկները, արդուզարդի պարագաները:

«Թաղիքագործությունն ավելի եկամտաբեր կլինի, եթե ժողովուրդը հասկանա ու ընդունի, որ թաղիքե իրերն ավելի առողջարար են: Հնում հայերը մարմնի ցավող հատվածին թաղիքե շալեր են կապել, որովհետև թաղիքը հոդացավ է բուժում: Այսօր ես իմ փոքրիկ աղջկան աշխատում եմ թաղիքե շորեր հագցնել ոչ թե այն պատճառով, որ իմ ձեռքի պատրաստածն է, այլ որ բուրդը առողջարար է: Գիտակից մարդը բնականը կգնի, ոչ թե արհեստականը: Փորձում ենք նաև գեղեցիկ ու ժամանակակից ոճով պատրաստել՝ համահունչ մնալով նորաձևությանը, բայց նաև համադրում ենք հինն ու ավանդականը: Մեր ու հոլանդականի միակ տարբերությունն այն է, որ օգտագործում ենք բրդի բնական գույնը, բայց հետաքրքիրն այն է, որ մեր բուրդը տարբեր գույներ ու երանգներ ունի», — ասում է Վալերյա Մելքոնյանը՝ ավելացնելով, որ հիմնական խնդիրը շուկայի բացակայությունն է:

© Sputnik / Арменуи Мхоян Վալերյա Մելքոնյանի դուստրը
Дочка Валерии Мелконян - Sputnik Արմենիա
Վալերյա Մելքոնյանի դուստրը

Թաղիքը թանկ չէ, նույնիսկ շատ դեպքերում ավելի մատչելի է, քան արհեստականը: Փոքրիկի հողաթափերը կարելի է գնել 2 հազար, իսկ մեծինը՝ մինչև 6 հազար դրամով:

Շատերը կարծում են, թե թաղիքագործությունը զուտ հայկական արհեստ է, սակայն այս արհեստը զարգացած է եղել շատ երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում և Հոլանդիայում: Բայց ի տարբերություն Հայաստանի, թաղիքագործությունն այս երկրներում այսօր էլ է տարածված ու գնահատված: Դիզայներ Ածուկո Սազակիի «Տանենո» կոչվող պայուսակներն աչքի են ընկնում նրբագեղությամբ, իսկ հոլանդացի Աննեմի Կոենինի նրբաճաշակ վզնոցներն ու գլխարկներն առանձնանում են իրենց ոճով:

Շիրակի գավառը ևս հայտնի է եղել վարպետ լպուտներով: Այսօր էլ մարզի որոշ գյուղական համայնքերում կամ էլ Գյումրու հին տների մառաններում հնարավոր է սանդերքներ կամ թաղիքե հին իրեր գտնել՝ փռոցներ, բայց թաղիքագործ վարպետները մեկ-երկուսն են:

Լրահոս
0