19:58 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ձուկ

Պլոսկիխ. Սևանի իշխանն իրեն շատ լավ է զգում Իսիկ–Կուլում

© Sputnik/ Михаил Мордасов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2010

Ակադեմիկոս Լև Բերգի առաջարկով` Սևանա լճի «գեղարքունի» իշխանը ղրղըզական Իսիկ–Կուլ է տարվել անցյալ դարի 30-ականներին։ Գիտնականները վստահեցնում են, որ ձկներն այսօր էլ բազմանում են և իրենց շատ լավ են զգում ղրղըզական ջրերում։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. «XX դարի սկզբին ղրղըզական Իսիկ-Կուլ տարված հայկական իշխանը շատ լավ է «տեղավորվել»»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Բիշքեկ-Երևան տեսակապի ժամանակ ասաց Վասիլի Պլոսկիխը։

Գիտնականի խոսքով` Ղրղըզստանի խանութներից շատերում է վաճառվում «ձեր Սևանի և մեր Իսիկ Կուլի իշխանը»։

«Ես մասնակցել եմ այն բիոկայանի աշխատանքներին, որը զբաղվում էր Սևանի իշխանի բուծման հարցերով։ Չէի ասի, թե ձուկը մուտացիայի է ենթարկվել, ավելի շուտ` էվոլյուցիա է ապրել։ Եթե Սևանա լճում այդ ձուկը ձեռքի ափի չափ է, ապա Իսիկ Կուլում մի քանի կիլոգրամի է հասնում», — ասաց նա։

Ըստ Պլոսկիխի` եղել է մի պահ, երբ լճում եղած իշխանի մեծ մասը որսացել են, բայց այսօր ձկան պոպուլյացիան վերականգնվել է, և ձկան պաշարների զարգացման համապատասխան ծրագրեր են իրականացվում։

Հայկական հետք

Իշխանը Իսիկ Կուլի միակ «հայկական հետքը» չէ։ Վկայություններ կան այն մասին, որ լճում հայկական ճարտարապետության նմուշներ կան։

Ներկա պահին հետազոտական աշխատանքներ են տարվում ջրի տակ անցած հայկական վանքի մնացորդները գտնելու ուղղությամբ։

Թբիլիսի, Հավլաբար
© Sputnik/ Alexander Imedashvili

Պատմական գիտությունների թեկնածու և գիտնական Վասիլի Պլոսկիխի խոսքով` այժմ բանակցում են հայկական կողմի հետ, որպեսզի հայերն էլ մասնակցեն այդ աշխատանքներին։

«Հուսով եմ, որ հաջորդ ամռանը մեր հայ գործընկերներն էլ ակտիվ մասնակցություն կունենան արշավախմբի աշխատանքներին», — ասաց գիտնականը։

Նրա խոսքով` պետք է համալիր աշխատանքներ իրականացվեն։ Գիտնականներն ու հնագետները պետք է աշխատեն և՛ ջրում, և՛ ցամաքում։

«Ինչ վերաբերում է հայերի և քրիստոնյաների ներթափանցմանը միջին Ասիայի տարածք, ապա 12 առաքյալներից առնվազն մեկը, մասնավորապես Թովմաս առաքյալը, քարոզում էր այդ տարածքում։ Իսկ քրիստոնյաների հիմնական մասը այստեղ է եկել III-IV դարում, Սիրիայում քրիստոնեական եկեղեցու պառակտումից հետո», — նշեց Պլոսկիխը։

Նրա խոսքով` Միջին Ասիայի տարածքում բնակություն են հաստատել հայերն ու այլ քրիստոնյաներ։

Ըստ Պլոսկիխի` պեղումների վայրում խաչեր են հայտնաբերվել, իսկ XIX դարում այստեղ ուղղափառ վանք է կառուցվել` VII-VIII դարերի հայկական եկեղեցական ճարտարապետության կանոններով։

Վանքի մնացորդները պահպանվել են մինչև այսօր, սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ որտեղ է գտնվում վանքը։

Հայերի և քրիոստոնյաների ներկայությունն ազդե՞լ է տարածաշրջանի մշակույթի վրա։

«Անկախ նրանից, որ մենք շատ ուժեղ ազգային մշակույթ ունենք, այնուհանդերձ կարող ենք խոսել արդեն նոր եվրասիական մշակույթի ձևավորման մասին», — ասաց Պլոսկիխը։

Նրա խոսքով` հայերն ու քրիստոնյա ժողովուրդներն, անկասկած, մեծ դեր են ունեցել նաև Միջին Ասիայի տարածքում։ Գիտնականն ավելացրեց նաև, որ ուսումնասիրություններով հիմնականում զբաղվում են Ռուսաստանի և Ղրղըզստանի գիտնականները։

Նա հույս հայտնեց, որ հայ մասնագետները կլուծեն ֆինանսական հարցերը և արդեն ամռանը կմիանան հետազոտական աշխատանքներին։

Գլխավոր թեմաներ