20:31 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
ԱԺ

Պատգամավորը կկարողանա անվստահություն հայտնել վարչապետին

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Բացի մշտական ու ժամանակավոր հանձնաժողովներից, ԱԺ-ն առաջիկայում կունենա նաև խորհուրդ: Այս նոր մարմնի ստեղծումը նախատեսված է «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի նախագծով, որն այսօր ներկայացվեց պատգամավորներին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱԺ-ի կազմում առաջիկայում կարող է ստեղծվել նոր մարմին` խորհուրդ, որը կհաստատի ԱԺ-ի նիստերի օրակարգերը: Նոր կառույցի ստեղծումը նախատեսված է «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի նախագծով:

Խորհրդից բացի, Ազգային ժողովը կունենա նաև Քննիչ հանձնաժողով, որը կքննի պատգամավորների բարձրացրած ապօրինությունների մասին հարցերը: Չի բացառվում նաև, որ որոշ դեպքերում հանցակազմ պարունակող զեկույցները ներկայացվեն իրավապահ մարմիններին:

Նոր կանոնակարգով պատգամավորը ստիպված է լինելու ընդունել ընտրողներին: Այս դրույթը նախագծում ձևակերպված է որպես պարտադիր պարտականություն:

Փոփոխություններ են առաջարկվում նաև կառավարությանը հարցապնդումներ ներկայացնելու գործառույթում: Նոր օրենքի նախագծով պատգամավորները կարող են հարցապնդմամբ դիմել կառավարությանը, և կառավարությունը 30-օրյա ժամկետում պարտավոր է պարզաբանումներ ներկայացնել:

«Հարցապնդման արդյունքում կարող է դրվել կառավարության տվյալ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման արդյունավետության կամ նպատակահարմարության հարցը կամ դրա արդյունքում`վարչապետին անվստահություն հայտնելու հարց դրվել»,- ասաց նախագիծը ներկայացնող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Գլխավոր թեմաներ