20:34 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Յանդեքս.քարտեզ

Հայաստանն ափի մեջ. «Յանդեքսի» նոր ծառայությունը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2510

Հայաստանը Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Ղազախստանից հետո հինգերորդ երկիրն է, որտեղ գործում է «Յանդեքս. պանորամա» նոր հավելվածը։ Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերն այսուհետև հնարավոր կլինի տեսնել բջջային հեռախոսի կամ անձնական համակարգչի էկրանին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Յանդեքս» որոնողական համակարգը Հայաստանում նոր ծառայություն է գործարկել` «Յանդեքս. պանորամա», որը գործում է «Յանդեքս. քարտեզ» հավելվածում։

Բջջային հեռախոսի կամ անձնական համակարգչի էկրանին այսուհետև հնարավոր կլինի տեսնել Երևանի նեղ փողոցները, քաղաքի հարակից տարածքները («Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Զվարթնոցի տաճարը), ինչպես նաև` Էջմիածինը, Վաղարշապատ քաղաքի գլխավոր փողոցները, Գառնու տաճարը, Գեղարդի վանքն ու մերձակա տարածքները։

«Սա կարևոր է զբոսաշրջության զարգացման համար, քանի որ մարդիկ կարող են տեսնել, թե որքան գեղեցիկ է Երևանը, հերթական անգամ համոզվել, որ այստեղ արժի գալ։ Հավելվածը թույլ կտա ընկղմվել քաղաքի մթնոլորտում, հայտնվել այն տարածքներում, որտեղ դուք դեռ չեք եղել, տեսնել ձեր տունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Յանդեքս. տաքսի» ծառայության ղեկավար Տիգրան Խուդավերդյանը։

Այս ծառայությունը հնարավորություն է ընձեռում վիրտուալ զբոսանք կատարել քաղաքում։

Руководитель сервиса Яндекс.Такси Тигран Худавердян
© Sputnik/ Asatur Yesayants
Տիգրան Խուդավերդյան

Երևանն ամբողջությամբ տեսնելու համար պետք է եղել հնարավորին չափ շատ փողոցներ ու տեսարժան վայրեր լուսանկարել։ Նկարահանել են երկու շաբաթվա ընթացքում` հոկտեմբերի վերջից նոյեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում։

««Յանդեքս. պանորամա» ծառայության հասանելիություն ստանալու համար պետք է հեռախոսում տեղադրել «Յանդեքս. քարտեզ» հավելվածը։ Քարտեզի ցանկացած կետին սեղմելիս կբացվի «պանորամա» հավելվածը, որի վրա սեղմելով հնարավոր կլինի ստանալ այն տեղանքի համայնապատկերը, որտեղ գտնվում եք», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Յանդեքս. քարտեզ» գեոտեղեկատվական կոնտենտի խմբի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը։

Руководитель группы геоинформационного контента Яндекс.карты Николай Калашников
© Sputnik/ Asatur Yesayants
Նիկոլայ Կալաշնիկով

Նրա խոսքով` համայնապատկերի մասշտաբները կարելի է մեծացնել կամ փոքրացնել, տարբեր կողմեր տանել այն։ Հայաստանում լուսանկարվել է ընդհանուր առմամբ 485 կմ տարածք։ Հավելվածն աշխատում է համացանցին միանալու միջոցով։

Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են որոշել Հայաստան գալ, Երևանին կարող են ծանոթանալ հեռակա կարգով, ընտրել առավել հետաքրքիր և գրավիչ վայրերը։

«Երևանի դեպքում, ի զարմանս մեզ, ամեն ինչ արագ ու հեշտ ստացվեց, քանի որ մեր բախտը բերեց եղանակի առումով։ Սկզբում արև էր, մենք նույնիսկ Արարատը տեսանք», — նշեց Կալաշնիկովը։

Լուսանկարները մշակելուց հետո դրանք տեղադրվել են «Յանդեքս. քարտեզ» հավելվածում։

Կալաշնիկովն առանձին խոսեց նաև հայերի հյուրընկալության ու ոստիկանների բարյացակամ վերաբերմունքի մասին։

Համայնապատկերների նկարահանումներն իրականացվել են հիմնականում ավտոմեքենայից, սակայն դժվարանցանելի վայրերը լուսանկարելու համար լուսանկարիչը ստիպված է եղել նշված տարածք հասնել ինքնուրույն։

Գլխավոր թեմաներ