00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզվել է 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը

© Photo : official site of the President of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, այն է ՝ հեմոռագիկ շոկ՝ պայմանավորված ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասության հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. 32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Կեսարյան հատում, թե սնոտի տագնապ. ծննդօգնության խնդիրները

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կնոջ մահվան պատճառները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Նոյեմբերի 29-ին վարույթն իրականացնող մարմինն ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդմ՝ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է մահվան պատճառի վերաբերյալ փորձագետների եզրակացությունը։

«Հ.Նազլուխանյանի մահվան անմիջական պատճառն է հեմոռագիկ շոկը, որը պայմանավորված է հետծննդաբերության վիճակից հետո, վաղ հետծննդյան շրջանի, հեշտոցի ձախ կողմնային պատի անցումով արգանդի պարանոցին ծննդաբերական պատռվածքի, հեշտոցի աջ կողմնային պատի արյունահավաքի, մասնակի կարված հեշտոցի ձախ կողմնային պատի պատռվածքի, հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի փափուկ հյուսվածքների՝ արյունով ներծծման, արտաքին սուր արյունահոսության, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասության հետ»,- նշված է թիվ 0922 փորձագիտական եզրակացության մեջ:

Քննիչը նույն օրը՝ նոյեմբերի 29-ին, որոշում է կայացրել նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ բժշկի սխալի առկայությունը պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Լրահոս
0