20:00 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյան

Վարչապետի հրամանը` ԾԻԳ–երը մեզ պետք չեն

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում է անցնել ԾԻԳ–երի օպտիմալացման հաջորդ փուլին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում է ԾԻԳ-երի (Ծրագրեր իրականացնող գրասենյակ) քանակն առնվազն կիսով չափ կրճատել, իսկ դրանց պահպանման ծախսերը նվազեցնել 1/3-ով։ Նրա նախնական հաշվարկով` 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը։

«ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարում եմ` ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին բանակցել օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ` ԾԻԳ-երի քանակի, ինչպես նաև դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ»,- ասաց վարչապետը։

Նա ավելացրեց, որ նախարարություններին կից կառույցները, ստորաբաժանումները պետք է վերանան։

Նշենք, որ նոյեմբերի 3-ին կառավարությունն ընդունել էր մի շարք որոշումներ նախարարությունների ԾԻԳ-երի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Դրանք էին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ», ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ», ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ», ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկները:

Գլխավոր թեմաներ