20:00 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Թամազ Գաիաշվիլի

Գաիաշվիլի. Հայաստանի քաղավիացիայում կրիմինալ մրցակցություն է

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7310

«Armenia» ավիաընկերության ներկայացուցիչները կարծում են, որ Հայաստանի քաղավիացիայի ոլորտում մրցակցությունը հեռու է արդար կոչվելուց։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. «Armenia» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին, մեկնաբանելով «Պոբեդա» ավիաընկերության սակագնային քաղաքականությունը, նշեց, որ Հայաստանում կրիմինալ մրցակցություն է իրականացվում։

«Մենք մրցակցությունից չենք վախենում, եթե այն ազնիվ է։ Հայաստանում, ցավոք, կրիմինալ մրցակցություն են վարում։ «Պոբեդան» «Աերոֆլոտի» հատուկ ստեղծված նախագիծն է, որի նպատակն է սպանել ցանկացած այլ ավիաընկերության», — ասաց Գաիաշվիլին։

Նրա խոսքով` երբ «Պոբեդան» իրականացնի իր առաքելությունը, դրանից հետո 10 անգամ կթանկացնի տոմսի արժեքը։

Գաիաշվիլին կարծում է, որ այդ հարցն առաջին հերթին պետք է կարգավորի Հայաստանի կառավարությունը, քանի որ ավիացիան երկրի համար ռազմավարական կարևոր ուղղություն է` հաշվի առնելով Հայաստանի տարածաշրջանային դիրքը։

«Ես այդ բիզնեսում շուրջ 5 մլն դոլար ներդրում եմ կատարել։ Նշեմ, որ նախորդ ավիաընկերություններն ավելի լավ պայմաններում էին աշխատում, քան մենք։ Սակայն մենք կշարունակենք պայքարը», — ասաց Գաիաշվիլին։

Նրա խոսքով` պետք է հաշվի առնել այն փաստը, որ «Զվարթնոցը» տարածաշրջանի ամենաթանկ օդանավակայանն է։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանը զրկվեց ազգային ավիափոխադրողից 2013 թվականին «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը, սակայն, 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

Գլխավոր թեմաներ