20:03 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազը կհանդիպի զոհված զինծառայողների ծնողներին

PHOTOLURE
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ և գլխավոր դատախազին հատուկ հորդորեց ուշադրություն դարձնել զոհված զինծառայողների ծնողների խնդրին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի-Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է հանդիպի զոհված զինծառայողների ծնողներին։ Սա վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականն է։

«Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների` վարչապետին հասցեագրած դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա այն, որ գլխավոր դատախազն ընդունի նրանց»,-ասաց վարչապետը։

Քանի որ ծնողների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում են քրեական գործեր հարուցելուն կամ դրանց ընթացքին, ուստի վարչապետն անհրաժեշտ է համարում, որ անմիջական հանդիպում լինի գլխավոր դատախազի հետ։

Կառավարության ղեկավարն ավելացրեց, որ գլխավոր դատախազին կփոխանցվեն ծնողների կոնտակտային տվյալներն ու գրությունները։

Գլխավոր թեմաներ