20:01 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Բանկ

Վարկառուները հիփոթեքային «թակարդ» չեն ընկնի

© Szona
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3610

Հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթն արժանացավ կառավարության հավանությանը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կարծում է, որ Հայաստանում վարկառուները պաշտպանության կարիք ունեն։

Օրենսդրական նախաձեռնությամբ` բանկերը պարտավորվում են մինչև վարկ տրամադրելը վարկառուներին մանրամասն ներկայացնել մարման կանոնները, տոկոսադրույքը և սահմանված ժամկետից շուտ մարումը։

«Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ», — ասաց Ջավադյանը։

Արթուր Ջավադյանի խոսքով` անշարժ գույք գնահատողը չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ։

Գլխավոր թեմաներ