20:01 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում

Հայ-ռուսական ռազմական խմբավորումը խաղաղ ժամանակ կղեկավարի հայ սպա

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1900

ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման ստեղծումը օրինական հիմքերի վրա է դնում հայ-ռուսական ռազմական այն հարաբերությունները, որոնք տարիներ շարունակ դե ֆակտո գոյություն են ունեցել, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ խմբավորումը խաղաղժամանակ ղեկավարելու է հայ սպա:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. ՌԴ-ից վերադարձած պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ ԳՄ նիստին, բայց, ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ռուսաստանյան այցի արդյունքները, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսված էր նախարարի պաշտոնական այցի ընթացքում, կուսակցության ղեկավար մարմնի նիստում չեն քննարկվել:

Այդ համաձայնագիրը, Շարմազանովի խոսքով, բխում է Հայաստանի անվտանգության շահերից:

«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը տարիների փորձ ունի, և դա ընդամենը պայմանագրային բազայի վրա է դնում այն, ինչ տարիներով դե ֆակտո գոյություն ունի»,- ասաց Շարմազանովը ` հիշեցնելով, որ Հայստանում տարիներ շարունակ գործում է ռուսական ռազմաբազան, որը հանդիսանում է Հայաստանն արտաքին ագրեսիայից պաշտպանող երաշխիքներից մեկը:
Ռազմական միասնական խմբավորունը, Շարմազանովի ձևակերպմամբ, ստեղծվում է, որպեսզի երկու դաշնակից ուժերը կարողանան գործակցել:

«Ի դեպ, խաղաղ ժամանակ այդ խմբավորումը ղեկավարելու է հայազգի սպա»,- նշեց Էդուարդ Շարմազանովը, ի հակադրություն բերելով ՆԱՏՕ-ի օրինակը, որի խմբավորման ղեկավարը բոլոր ժամանակներում ամերիկացի սպա է:

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, թե ռազմական կառույցը կարող է լարել Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ, Շարմազանովը դրանք անգրագիտություն որակեց` փաստելով, որ այդ խմբավորման միակ առաքելությունը Հայաստանի անվտանգության պահպանությունն է լինելու:

Գլխավոր թեմաներ