20:00 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Էդուարդ Շարմազանով

Շարմազանով. Ալիևն ինքնագոլ է խփել

© Sputnik/ Алексей Даничев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Իլհամ Ալիևն ինքնագոլ է խփել: Այդ կերպ մեկնաբանեց Շարմազանովը Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե այդ երկրի փաստացի հիմնադիրը եղել է իր հայրը` Հեյդար Ալիևը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի-Sputnik. Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ երկրի փաստացի հիմնադիրն եղել է իր հայրը` Հեյդար Ալիևը: Այդ հայտարարությունը ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փախնախագահ Էդուարդ Շարմազանովը ինքնագոլ է որակել:

«Իլհամ Ալիևն ինքնագոլ է խփել»,- ասաց նա` հավելելով, որ դրանով Ալիևը հաստատել է, որ Ադրբեջանն ընդամենը մի քանի տասնամյակի պատմություն ունի:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը, Շարմազանովն այն մեկնաբանում է բանակցային գործընթացում Ադրբեջանի ոչ շահեկան դիրքով:

«Եթե հիշում եք Ադրբեջանի ղեկավարը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից կա ճնշում, որպեսզի ճանաչեն ԼՂ անկախությունը»,- ասաց Շարմազանովը`նշելով, որ լարվածուոյւնը կարող է լինել միջնորդ կողմերի պրեսսինգի նկատմամբ Ադրբեջանի անհամաձայնության արտահայտությունը:

Գլխավոր թեմաներ