20:02 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Газеты

Մամուլի տեսություն. Խրախճանք բյուջեի հաշվին, ՌԴ-ն հանում է կապիտալը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 2–ի մամուլի տեսությունը

Հայկական ժամանակ. «Կես միլիոն` բյուջեից»

Թերթը գրում է, որ Պետեկամուտների կոմիտեն 2016 թվականի բյուջեով Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների համար արդեն կատարել է 4 միլիարդ դրամի կամ մոտ 8 միլիոն դոլարի շինարարական աշխատանքների և այլ տիպի գնումներ։ «Շինաշխատանքները հիմնականում կատարել է հայտնի «Սահակյանշին» ընկերությունը։

Հիշեցնենք, որ «Ուսումնական կենտրոն» անվան տակ կառուցված խրախճանքների օբյեկտի շինարարությունը սկսվեց 6 տարի առաջ, և դրա մտահղացման հեղինակը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էր։ Այդ կենտրոնը գլխացավանք է առաջացրել կառավարության համար, քանի որ դրա շինարարությունը դեռ չի ավարտվել։

Պետբյուջեի հաշվին այդ օբյեկտի համար դեռ ձեռք են բերում գերթանկարժեք կենցաղային իրեր։ Օրինակ` միայն խոհանոցային սարքավորումների վրա ծախսել են ավելի քան 279 միլիոն դրամ։ Կառավարությունն այժմ ուզում է այն վաճառել 40 միլիոն դոլարով»,-գրում է թերթը։

Ժամանակ. «Բա դա խախտու՞մ է»

Թերթը գրում է, որ 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգում է իրականացրել Լոռու մարզի «Սպիտակ» համայնքում։

Վերահոսկողության իրականացման արդյունքում պարզվել է, որ համայնքը մեծ չափով ապառքներ է կուտակել հողի և գույքի հարկի գծով։ Գույքահարկի չվճարված ապառքները և տույժերը կազմել են 10 միլիոն 631 հազար դրամ։

«Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, սակայն, լսելով խախտումների մասին, զարմացավ. «Ո՞վ է խախտումներ արձանագրել»,-Ժամանակի հետ զրույցում ասաց քաղաքապետը` հավելելով` հողի հարկի չվճարումը խախտու՞մ է»,-գրում է թերթը։

Առավոտ. «Մադրիդը խնայում է, Երևանը` ոչ»

Առավոտ թերթի լրագրողը ներկայացրել է Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկի` Պուերտո դել Սոլի տոնածառը, որը երկրորդ տարին է, ինչ իր տեսքը չի փոխում։ Թերթի մեկնաբանությմաբ` Մադրիդի քաղաքապետարանը շռայլություն է համարում անպատեհ ծախսեր անելը տնտեսական ճգնաժամ, արտագաղթ և աշխատատեղերի խնդիր ունեցող երկրում։

«Ի տարբերություն Մադրիդի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանը մեր մայրաքաղաքին տոնական տեսք տալու համար ամեն տարի 18-20 միլիոն դրամ է ծախսում։ Ճիշտ է, ասում են` այդ գումարի մի մասը տրամադրում են բարերարները, բայց քաղաքապետարանի բյուջեից էլ են, այնուամենայնիվ, միջոցներ ծախսվում։ Սա չի նշանակում, որ մեր երկիրն Իսպանիայից բարեկեցիկ և հարուստ է, և Երևանն էլ խնայողության խնդիր չունի»,-գրում է թերթը։

 

«Չորրորդ իշխանություն». ՌԴ-ն Հայաստանից հանում է կապիտալը

«Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են նվազել: Սրան զուգահեռ, Հայաստանից սկսվել է նաև օտարերկրյա կապիտալի մեծ արտահոսք: Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 44,4 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք մոտ երկու անգամ ավելի շատ էին՝ 80.2 մլրդ դրամ:

ԱՎԾ տվյալներից պարզ է դառնում, որ այս տարի նաև 35.7 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել, ընդ որում՝ Հայաստանից իր կապիտալը հանած երկրների մեջ առաջատարը ՌԴ-ն է, երկրորդ տեղում՝ Լիբանանը»,- գրում է թերթը, եզրակացնելով.

«Այս ցուցանիշները հերթական վկայությանն են այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է օրհասական վիճակում և սա այն դեպքում, երբ իշխանությունները պարբերաբար խոսում են ներդրումային միջավայրի բարելավման մասին, անգամ՝ արդեն մեկ տարի է կառավարությունն ընդունել է «Հայաստանում ներդրումային քաղաքականության հայեցակարգ» անվանումով փաստաթուղթ, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվում»։

թեգերը:
մամուլի տեսություն

Գլխավոր թեմաներ