20:01 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ճանապարհ

Լարսը փակ է, մեր ճանապարհներին էլ առկա է մերկասառույց

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Հանրապետության տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, որոշ հատվածներւոմ առկա է մերկասառույց, իսկ Լարսի անցակետը փակ է։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետությունում հիմնականում ժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, մնացած հատվածներում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղումներ են՝ ձյան տեսքով:

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Գլխավոր թեմաներ