00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. նախընտրական կրքերից մինչև «Դեղերի մասին» նոր օրենքը

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 16–ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ»․ Երեկվանից ուժի մեջ է մտել ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքը

Երեկվանից ուժի մեջ է մտել ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքը: Կան հիմնավոր մտավախություններ, որ մեղմ ասած՝ խնդրահարույց այս օրենքը մոտ ապագայում կհանգեցնի դեղերի գների էական բարձրացման, ինչը, սակայն, միանգամից տեղի չի ունենա:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը հանձնարարում է վերջ դնել կեղծ դեղերի շրջանառությանը

Խնդիրն այն է, որ նոր օրենքով լրջորեն սահմանափակվում են դեղերի՝ այսպես կոչված «զուգահեռ ներմուծման» հնարավորությունները: Այսինքն, եթե մինչև հիմա հնարավոր էր նույն դեղորայքը ներկրել ասենք Ռուսաստանից, որտեղ այն երբեմն մի քանի անգամ ավելի էժան է, քան ուղիղ արտադրողից ներմուծելու դեպքում, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ եղանակով դեղերի ներկրումը կարող է իսպառ դադարել:

Ներկայումս կա «զուգահեռ ներմուծման» եղանակով Հայաստան ներկրված դեղերի որոշ խմբաքանակ, որը դեռ կվաճառվի նախկին գներով, սակայն նոր խմբաքանակները ներմուծելուց հետո դրանց գինը, ամենայն հավանականությամբ, էականորեն կաճի: Բացի դրանից, այս պահին դեռ մշակված չեն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ բազմաթիվ նորմատիվ ակտեր, և մի որոշ ժամանակ օրենքի որոշ դրույթներ գործնականում դեռ չեն կիրառվի:

«Փաստ». Դաշնակցության «կոզրի տուզը». հայտնի վիրաբույժը` ՀՅԴ ռեյտինգային ցուցակում

Տավուշի մարզի Նոյեմբերյանի ենթաշրջանի ընտրատարածքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ռեյտինգային ցուցակով թեկնածու կառաջադրի ծնունդով կողբեցի, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին:

Թե ինչպե՞ս են համոզել սիրված բժշկին, հայտնի չէ, բայց որ այդ տարածքում ՀՅԴ-ն բժշկի շնորհիվ կարող է հաղթել, գրեթե կասկած չա: Միով բանիվ, դաշնակցությունն այստեղ «կոզրի տուզ» ունի: ՀՀԿ-ի գործերն այս տարածքում կբարդանան:

«Իրատես». Հովիկ Աբրահամյանը սկսել է այլ ճակատում «խաղեր տալ». դա նկատում են նախագահականում

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի շուրջ օղակն ավելի է սեղմվում։ Նախ մեզ հայտնի դարձավ, որ նա ՀՀԿ համագումարից ընդամենը ժամեր առաջ է կարողացել Սերժ Սարգսյանին համոզել, որ ԳՄ անդամ մնա (մինչ այդ ՀՀԿ նախագահը որոշել էր դուրս թողնել նրան կուսակցության ղեկավար կազմից)։

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ խորհրդի անդամները դեռ չեն նշանակվել

Սակայն այս հանդիպումը էական ազդեցություն չի ունենա առաջիկա զարգացումներում. նախագահը լուսանցքում է թողնելու Հովիկ Աբրահամյանին, որը, զգալով իր մոտալուտ «անկումը», սկսել է այլ ճակատում «խաղեր տալ»։ Ասում են նաև, թե նա իր դերակատարությունն է ունենալու ոչ միայն Գագիկ Ծառուկյանի վերաձևվող կուսակցությունում, այլև Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի կյանքում։
Ընդդիմադիր այս «ռևերանսները» նկատում ու հասկանում են նախագահականում և համապատասխան քայլեր ձեռնարկում»:

«Հրապարակ». Սերժ Սարգսյանն այս տարի նախընտրական նորամուծություն է մտահղացել

Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս տարի նախընտրական նորամուծություն է մտահղացել։ Տարեվերջյան հանդեսների, նախագահականում հրավիրվող ֆուրշեթների հետ միասին որոշել է այցելել տարբեր գերատեսչություններ, որտեղ աշխատակազմերի հետ հանդիպում կունենա։

Воздушный шар и флаг Армении парили над Ереваном - Sputnik Արմենիա
Վերադարձ դեպի ապագա կամ ի՞նչ է սպասվում Հայաստանին ընտրություններից հետո

Կամփոփվեն 2016թ․ կատարված աշխատանքները, հաշվետվություններ կլսեն, 2017 թվին ուղղված մաղթանքներ ու շնորհավորանքներ կհնչեն։ Թերևս կխոսվի նաև թերացումների, նոր վարչապետի և նրա թիմի աշխատանքի, առաջիկա անելիքների մասին։ «Հրապարակ» թերթին հաջողվել է պարզել, որ նախագահը կայցելի մոտ 7 գերատեսչություն, որոնցից մեկը կլինի արտաքին գործերի նախարարությունը։

Թերթը փորձել է տեղեկությունը և մյուս «ընտրյալ» գերատեսչությունների անունները ճշտել նախագահի խոսնակից՝ Վլադիմիր Հակոբյանից, սակայն նա կրկնել է իր ստանդարտ պատասխանը․ «Նախագահի այցերի և հանդիպումների մասին մենք տեղեկացնում ենք պատշաճ կարգով և ժամանակին»:

«Ի դեպ, այս միտքն արտաբերելու համար չարժեր աշխատող պահել՝ ավտոպատասխանիչը հանգիստ գլուխ կհաներ այս գործից»,- գրում է թերթը:

«Ժամանակ». Քոքոբելյանի «սյուրպրիզը». ովքեր կընգրկվեն «Ազատ դեմոկրատների» ցուցակում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու հարցի շուրջ բոլոր բանակցությունները տապալելուց հետո, այժմ քննարկումներ է սկսել ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ։

Թերթի տեղեկություններով, սակայն, Ստեփան Դեմիրճյանը նախնական համաձայնություն է տվել շաբաթ օրը կայանալիք ՀԱԿ համագումարին ներկա գտնվելու համար։

Քոքոբելյանը, մինչդեռ, շարունակում է բոլորին հավաստիացնել, որ «Ազատ դեմոկրատները» դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, և անակնկալներ են սպասվում, թեև կարծես կասկածի տեղ չի թողնում, որ Խաչատուր Քոքոբելյանի հետ նույն ցուցակով է հանդես գալու նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը»:

Լրահոս
0