00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գուգլը հրաժարվում է հիշել

© Tech News CentralGoogle,американская интернет-компания
Google,американская интернет-компания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանը, որը տարիներ շարունակ «Իզվեստիա» թերթի թղթակիցն է եղել Հայաստանում, պատմում է տարիներ առաջ Հայաստանում արտադրված հականիկոտինային մաստակի մասին, որի մասին ժամանակակից Գուգլը ոչինչ չգիտի:

Մամուլի հրապարակումներից. «Մոսկվայի կենտրոնում ծեծկռտուք է եղել. երիտասարդները համաձայնության չեն եկել հասարակական վայրում վարվելակերպի նորմերի և գիտակից քաղաքացիների լիազորությունների հարցում: Նրանք մոտեցել են փողոցում ծխող մարդկանց և խնդրել հանգցնել սիգարետները՝ բացատրելով, որ դա խանգարում է անցորդներին, այդ թվում՝ երեխաներին»:

Գուգլ զննարկիչի պատասխանը ձեր թղթակցին. ««Գաբզիմալին» հարցումով ոչինչ չի գտնվել»:

Газета - Sputnik Արմենիա
Հատուկ նշանակության թերթը

Ի՞նչ ընդհանրություն կա թերթի հրապարակման և Գուգլի միջև: Այ հիմա անցնենք գլխավորին: Մեր պատմությունն այն մասին է, որ Գուգլի չգտած «Գաբզիմալինը» կարող էր հասարակական վայրում ծխելու պատճառով ծագած վիճաբանությունները հասցնել նվազագույնի: Ավաղ…

Գաբզիմալինը հականիկոտինային ծամոն է, որը ժամանակին արտադրվում էր Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատում: Այն ստեղծել էր Հայաստանի սննդամթերքի արդյունաբերության նախարարության գիտաարտադրական միավորման գլխավոր ինժեներ Վահրամ Գաբզիմալյանը, բայց, ինչպես գիտենք, այն ժամանակ հայտնագործելը մի բան էր, կիրառելը՝ բոլորովին այլ բան:

Երկրորդի դեպքում միշտ բարդ է եղել, և եթե փորձառու կուսակցականների մոտ անդիմադրելի պահանջարկ չառաջացներ, ապա դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեր «Գաբզիմալինի» ճակատագիրը: Ծամոնի հաջողությունը գերազանցեց բոլոր սպասումները, մաստակին ոչ միայն սպասում էին, այլև տենչում, ընկնում հետևից, իսկ հեղինակը, որն իր համեստ հնարավորությունների չափով գաբզիմալինի համար լուսավոր ապագա տանող ճանապարհ էր կառուցել, արդեն հոգնել էր արտադրանքը մեր մեծ հայրենիքի բազմաթիվ հասցեներով ուղարկելուց: (Այդ ժամանակ ժողովուրդն արդեն հասկացել էր՝ ծխողներն իրենց կյանքի առաջին կեսը ծախսում են սիգարետի, իսկ երկրորդ կեսը՝ դեղերի վրա: Փողն էլ չէր բավականացնում…):

Старый телефон - Sputnik Արմենիա
Արթնացի՛ր և երգի՛ր

Բայց այստեղ կարևոր է չմոռանալ մի բան: Այդ խառնաշփոթի մեջ մի դրական պահ կար. ցանկացած դեղամիջոց երկարատև, մանրակրկիտ և բազմակողմանի փորձարկումներ էր անցնում, ոչ թե այնպես, ինչպես հիմա է սովորաբար լինում. այսօր՝ թերթում, վաղը՝ դեղատանը…

1984թ-ին, վճարելով չորս ռուբլի 50 կոպեկ, կարելի էր գնել մեկ տուփ մաստակ (տուփում՝ 30 հատ), մոռանալ սիգարետի տուփի մասին և «անծուխ» կյանք սկսել:

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում վաճառվեց 12 հազար տուփ՝ մի կաթիլ հաջողություն ցանկությունների ծովում: Արտադրությունը մեծացնելու համար Երևանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկային կցեցին Բելառուսի սննդարդյունաբերության ձեռնարկություններից մեկը, բայց դա էլ էր քիչ: Պահանջարկը շատ ավելի մեծ էր: Բայց ոչ ոք չէր ուզում զբաղվել նման «մանրուքով». երկիրը զբաղված էր կոմունիզմի շինարարությամբ: Եվ ի՞նչ արեցին բժշկական իշխանությունները լարվածությունը վերացնելու համար: Ճիշտ է՝ կարգադրեցին մաստակը տրամադրել միայն բաղադրատոմսով և միայն դեղատներում:

Советский автобус ЛАЗ-695 Н - Sputnik Արմենիա
Շրջադարձից այն կողմ

Այդ ժամանակ «Իզվեստիայի» երևանյան մասնաճյուղը նամակներ էր ստանում՝ ծրարի մեջ դրված ռուբլիներով: Հատուկ թղթակիցը դրանք խնամքով ուղարկում էր հասցեատերերին, բայց ինչքա՞ն կարելի էր: Դիմեցի առողջապահության նախարարություն, այնտեղ խորհուրդ տվեցին. բացատրեք ընթերցողներին, թող չշտապեն, «կապրենք-կտեսնենք»: «Կծամենք-կտեսնենք», առարկում էին ընթերցողները: Հաղթեցին պաշտոնյաները:

Այսօր Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ միայն շատ են ծխում, այլ՝ չափազանց շատ, հատկապես տղամարդիկ՝ 16 տարեկանից բարձր տղամարդկանց 53 տոկոսը: Այդ ցուցանիշներին են մոտենում նաև կանայք, իսկ այն, որ ամեն տարի աշխարհում ծխելու պատճառով մահանում է վեց միլիոն մարդ, քչերին է հուզում:

…Մոսկվայի կենտրոնում ծխողների և առողջ ապրելակերպի կողմնակիցների միջև առաջացած ծեծկռտուքը դատարկ բան է, իսկ ահա Գուգլի լռությունը՝ ի պատասխան Հայաստանում հայտնաբերված հականիկոտինային Գաբզիմալինի մասին հարցման, էլեգիկ թախիծ է առաջացնում: «Օրբիտը» (շաքարով կամ առանց) եղել է միշտ, իսկ գաբզիմալինը կարծես չի էլ եղել: Եվ երբեք էլ չի՞ լինի:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0