00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենադարձը Հալեպից. երջանիկ եմ Հայաստանում, բայց դեմ չեմ հեռանալ

© Sputnik / Asatur YesayantsАво Авошян репатриант из Сирии
Аво Авошян репатриант из Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում պատերազմի ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 12 հազար հայ։ Հայրենադարձների շարքում է նաև լաբորանտ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության հարցերով մագիստրանտ Ավո Ափոշյանը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Սիրիայի հայերը սկսել են զանգվածային ժամանել պատմական հայրենիք` ռազմական գործողությունները սկսվելու պահից ի վեր։ Այսօր Հայաստանում ապրում է 12 հազար սիրիահայ, որոնցից շուրջ 5 հազարը դպրոցականներ են և ուսանողներ։

«Ժամանակին մեր նախնիներն ապաստան են գտել Սիրիայում` փրկվելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից, իսկ այսօր մենք` նրանց սերունդները, ստիպված էինք օգնություն և թաքստոց որոնել մեր պատմական հայրենիքում` Հայաստանում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ափոշյանը։

Ավոն Հայաստան է տեղափոխվել 2013թ-ին և գոհ է իր կյանքից` չնայած բարդություններին, որոնց նա բախվում է ամեն քայլափոխի։

Ավոյին օգնել են ոտքի կանգնել, բնակարան գտնել և ադապտացվել սիրիահայերը, որոնք նրանից առաջ են տեղափոխվել Հայաստան։ Ամենամեծ խնդիրը, որին բախվում է Հայաստանում սիրիահայը, աշխատանքի տեղավորվելն է և վարձու բնակարանի բարձր գները։

Ավոն կարծում է, որ երևանյան կյանքի պայմաններին և կանոններին ամենից հեշտ հարմարվում են երիտասարդները։ Տարեց մարդիկ այսօր էլ մտածում են Սիրիա վերադառնալու մասին։

«Ես երջանիկ եմ, որ Հայաստանում եմ, սակայն, եթե հնարավորություն լինի իմ մասնագիտությամբ աշխատել արտասահմանում, ապա ես դեմ չեմ լինի հեռանալ և աշխատել հանուն պատմական հայրենիքիս բարօրության։ Ես արդեն սովորել եմ Երևանին և ինձ լավ եմ զգում այստեղ»,- ասաց Ափոշյանը։

Ավոն հետևում է Սիրայի նորություններին։ Նա առանցքային պատմական իրադարձություններից մեկը համարում է Հայ առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի այցը Հալեպ։

Повaр Comme & Calla - Sputnik Արմենիա
Հայրենադարձ. «Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է»

Նա նշանակալի է համարում այն, որ Արամ 1-ինը պատարագ է մատուցել հայկական եկեղեցում, չէ՞ որ Հալեպում գնդակոծություններից և պատերազմից առավել շատ տուժել է «Նոր գյուղ» հայկական թաղամասը, իսկ «Սուրբ Գևորգ» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցիները գրեթե ավերվել են։

Ավոն ծնվել է Հալեպում` էթնիկ հայերի ընտանիքում, որոնք

Սիրիա են տեղափոխվել 20-րդ դարի սկզբին։ Ափոշյանների ընտանիքը սրբորեն հետևել է ավանդույթներին և մեկ դար շարունակ պահպանել ազգային ինքնությունը։ Ավոն ավարտել է հայկական վարժարանը, այնուհետև` Հալեպի Պետական համալսարանի բակալավրիատը։

«Սիրիայում մեզ համար հեշտ էր պահպանել մեր ինքնությունը, օգնում էր մեր համայնքի համախմբվածությունը։ Այսօր Հալեպում մնացել է 7 հազար հայ։ Մենք շատ բան ենք կորցրել, բայց հուսով եմ, որ շուտով կվերականգնենք»,- ասաց Ափոշյանը։

Սիրիայում հայերը միշտ լավ են ապրել և տեղի բնակիչների շարքում հայտնի են եղել որպես լավ արհեստավորներ և գործարարներ։ Հալեպում գործել են հայկական դպրոցներ, վարժարաններ և եկեղեցիներ, որոնք մեծ դեր են խաղացել հայ ինքնության պահպանման գործում։

Русская версия

Լրահոս
0