00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ты супер» նախագծի հայ մասնակիցները մարտական են տրամադրված

© Sputnik / Asatur YesayantsП/к армянских участников шоу талантов "Ты – супер!". Сабина и Ангелина
П/к армянских участников шоу талантов Ты – супер!. Сабина и Ангелина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը երկու մասնակից կունենա ՆՏՎ–ի «Ты супер» նախագծում։ 15–ամյա հայուհիները Վանաձորի մանկատան և Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության սաներ են։ Sputnik Արմենիան նախագծի ինֆորմացիոն գործընկերն է։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՆՏՎ-ն նոր նախագիծ է գործարկել, որը կոչվում է «Ты супер», նախագծի հայ մասնակիցները պատրաստվում են Մոսկվա մեկնել փետրվարին։ Աղջիկները երաժշտական հիանալի տվյալներ են ցուցադրել և հաջողությամբ հաղթահարել են ընտրական փուլը։

«Ես երգեցի «Դլե յամանը» և անցա հաջորդ փուլ։ Այս մրցույթի հետ մեծ հույսեր եմ կապում և հաղթելու հույս ունեմ»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Անգելինա Պապիկյանը։

Նա ընտրական փուլի օրը 40 աստիճան ջերմություն է ունեցել և շատ է վախեցել, որ ինքնազգացողությունը կանդրադառնա ձայնի վրա։ Սակայն հաջող ելույթ է ունեցել և այժմ պատրաստվում է Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնել Ռուսաստանում։

© Sputnik / Asatur YesayantsԱնգելինա Պապիկյան
Армянская участница шоу талантов Ты – супер! Ангелина - Sputnik Արմենիա
Անգելինա Պապիկյան

Հայաստանցի մյուս մասնակիցը` Սաբինա Մանվելյանը, 8 տարի սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, տեսակապի միջոցով անցկացված լսումներից հետո նրան անմիջապես հրավիրել են Մոսկվա։ Նա կատարել է Նաստյայի և Պոտապի «Бумдиггибай» երգը։

«Մանկուց երազել եմ երգչուհի դառնալ, մեկնել Մոսկվա։ Չեք պատկերացնում` ինչ երջանկություն է ինձ համար»,- խոստովանեց Սաբինան։

Աղջիկների մասնակցությունը մեծ ձեռքբերում է և նրանց առաջին մեծ բեմելը։ 15-ամյա հայուհիներն առաջին երեք ամսվա ընթացքում հանդիպումներ կունենան ռուսական շոուի աստղերի հետ և դասընթացների կմասնակցեն։ Նրանց համար հատուկ պայմաններ կստեղծվեն, որպեսզի զուգահեռաբար յուրացնեն նաև դպրոցական ուսուցման ծրագրով նախատեսված դասերը։

© Sputnik / asatur YesayantsՍաբինա Մանվելյան
Армянская участница шоу талантов Ты – супер! Сабина  - Sputnik Արմենիա
Սաբինա Մանվելյան

«Տաղանդների շոուի ընթացքում Sputnik-ն իր ռեսուրսներում հնարավորություն կտա ընթերցողներին և ռադիոլսողներին հետևել մրցույթի մասնակիցների հաջողություններին առցանց օրագրերի ձևաչափով և շոուի ուղիղ հեռարձակման միջոցով: Մեզ համար կարևոր է այս նախագծի մասնակցությունը, նշանակալի է այն փաստը, որ Հայաստանը միանգամից երկու մասնակից է ունենալու»,- ասուլիսի ժամանակ ասաց Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։

Նրա խոսքով` ՆՏՎ-ի այս նախագիծը սոցիալական ուղղվածություն ունի և ինքնադրսևորման հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին, որոնք զրկված են ծնողական խնամքից։

© Sputnik / Asatur YesayantsԱլինա Օրդյան
П/к армянских участников шоу талантов Ты – супер!. Шеф-редактор Sputnik Армения Алина Ордян  - Sputnik Արմենիա
Ալինա Օրդյան

Գործակալության՝ սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում բոլոր ցանկացողները կարող են քվեարկել մրցույթի այն մասնակցի օգտին, որին հավանել են: Հայաստանի մասնակիցներն առաջիկայում կմեկնեն Մոսկվա, նրանց կուղեկցեն պաշտոնական ներկայացուցիչները՝ մանկավարժները, խնամակալները:

Ասուլիսի ընթացքում ցուցադրվեց նաև ռուս հեռուստալրագրող Վադիմ Տակմենյովի տեսաուղերձը, որում նա ողջունում է նախագծի մասնակիցներին և հաջողություն մաղթում նրանց։

«Ты супер!» մրցույթն իրագործվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: ԱՊՀ և Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները կժամանեն 9 երկրից, որոնց թվում են նաև Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը և Էստոնիան: Նախագծի հաղորդավարը կլինի Վադիմ Տակմենյովը:

© Sputnik / Asatur YesayantsՍաբինան և Անգելինան
Սաբինան և Անգելինան - Sputnik Արմենիա
1/5
Սաբինան և Անգելինան
© Sputnik / Asatur YesayantsՍաբինա
Սաբինա - Sputnik Արմենիա
2/5
Սաբինա
© Sputnik / Asatur Yesayants Անգելինա
Անգելինա - Sputnik Արմենիա
3/5
Անգելինա
© Sputnik / Asatur YesayantsԳյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 մանկատան տնօրեն Անահիտ Կարապետյան
Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 մանկատան տնօրեն Անահիտ Կարապետյան - Sputnik Արմենիա
4/5
Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 մանկատան տնօրեն Անահիտ Կարապետյան
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյան
Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյան - Sputnik Արմենիա
5/5
Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյան
1/5
Սաբինան և Անգելինան
2/5
Սաբինա
3/5
Անգելինա
4/5
Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 մանկատան տնօրեն Անահիտ Կարապետյան
5/5
Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյան

«Ты супер!» մրցույթի պրեմիերան նախատեսված է փետրվարի 18-ին: Նախագծի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՆՏՎ-ի կայքում: Հետևեք տաղանդների երաժշտական շոուի նորություններին Sputnik Արմենիայի ռեսուրսներում:

ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը:

Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Русская версия

Լրահոս
0