00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի տարածքը Նախիջևանի կողմից

© Sputnik / Aram NersesyanАрени
Арени - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հակառակորդի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են արձակել Արենի գյուղի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում», — ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում, կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, սովորաբար ադրբեջանական զինված ուժերը կրակում են ուշ երեկոյան կամ ցերեկը՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ: Այս դեպքում կրակել են սեպտեմբերի 15-ի երեկոյան:

Село Коти - Sputnik Արմենիա
Ինչ է տեղի ունեցել հայկական գյուղում ադրբեջանական կրակոցների ժամանակ. պատմում է գյուղապետը

«Արենի ՎայնԱրտ» հյուրանոցի սեփականատեր Դավիթ Սիմոնյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ կրակոցները շատ հաճախ են լինում, գրեթե ամեն օր կրակում են:

«Բավական հաճախ են կրակում, տուրիստներն այդ ձայների տակ են քնում ու արթնանում», — ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ դա ոչ մի խնդիր չի ստեղծում, բավականին հեռու է, միայն ձայնն է լսվում: Սիմոնյանի խոսքով՝ կոնկրետ այգիների վրա չեն կրակում, երկու սարերի դիրքերից միմյանց վրա են կրակում, իսկ այգիներն այդ սարերի միջև են գտնվում:

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 15-ին 23։45-ի սահմանում կրակել էին Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Այդ կրակոցների հետևանքով տուժել էր գյուղացիներից մեկը: 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, նրա վիճակը բարվոք է:

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։

Լրահոս
0