19:58 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ոսկե Պրոմեթևս թբիլիսյան կինոփառատոն

Պրոմեթևսի հովանու ներքո

© Agenda
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է տարվա կինոիրադարձությունը` Թբիլիսիի 17–րդ միջազգային կինոփառատոնը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Փառատոնը բացվեց դերասանուհի և ռեժիսոր, «գերմանական նոր ալիքի» այսպես կոչված «ֆեմինիստական կինոյի» ամենավառ ներկայացուցիչներից Մարգարետ ֆոն Տրոտայի «Ռոզա Լյուքսեմբուրգ» դրամատիկ ինքնակենսագրական ֆիլմով։ Մարգարետ ֆոն Տրոտան, որը Թբիլիսի է ժամանել մեկ օրով, դարձել էր բացման արարողության գլխավոր զարդը։

Ֆիլմը հեղափոխական կնոջ յուրահատուկ այլընտրանքային դիմանկար է` նկարահանված «Կարմիր վարդի» մոտ երկուսուկես հազարի նամակների հիման վրա։ Ֆիլմում նկարահանվել են փայլուն դերասաններ Դանիել Օլբրիխսկին և Բարբարա Զուկովան, որը նկարահանվել է նաև Մարգարետ ֆոն Տրոտայի ամենահայտնի «Կապարե ժամանակներ» ֆիլմում։

Բացման ֆիլմից բացի` հետահայաց ծրագրի շրջանակում կցուցադրվեն նոր գերմանական կինոյի ներկայացուցչի ևս երեք ֆիլմեր։ Մարգարետ ֆոն Տրոտան բեմում ստացավ փառատոնի առաջին մրցանակը` «Ոսկե Պրոմեթևսը», համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։

Փառատոնի հյուրերը և Թբիլիսիի բնակիչները հնարավորություն կստանան դիտել տարվա մի քանի փառատոնային պրեմիերաներ, օրինակ, Կաննի կինոփառատոնի հիթեր` գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեի «Թոնի Էրդմանը», Քրիստիան Մունջուի «Ավարտականը», Ուլրիխ Զայդլի երկար սպասված «Սաֆարի» ֆիլմերը։ Իհարկե, կցուցադրվեն գլխավոր եվրոպական փառատոներում հաղթանակ տարած երեք ֆիլմերը` Ֆրանչեսկո Ռոսսիի «Ծովը կրակի մեջ» («Ոսկե արջ», Բեռլին), Լավ Դիասի «Կինը, որը հեռացավ» («Ոսկե առյուծ», Վենետիկ) և Քեն Լոուչի «Ես` Դենիել Բլեյքս» («Ոսկե արմավենու ճյուղ», Կանն)։

Փառատոնի գլխավոր ժյուրին գլխավորում է կանադացի դերասանուհի Ալեքսանդրա Ստյուարդը, որը հայտնի է իր դերերով ֆրանսիացի ռեժիսորներ Ֆրանսուա Տրյուֆոյի, Լուի Մալի և Ֆրանսուա Օզոնի ֆիլմերում։

«Եվրոպական ֆորում» ծրագրի շրջանակում կցուցադրվի նաև Դավիթ Սաֆարյանի «Տեղի ժամանակով` 28:94» ֆիլմը, ինչպես նաև տեղի կունենա «Փակուղի» արտամրցութային ֆիլմի ցուցադրությունը, որը Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի վերջին ֆիլմն է։ Փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը։

Գլխավոր թեմաներ