00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացի նախարար. «Սուրբ Գևորգի» բակը Թբիլիսիի յուրահատուկ վայրերից է

© Sputnik / Лаура СаркисянРождественское богослужение в церкви Сурб Геворк в Тбилиси
Рождественское богослужение в церкви Сурб Геворк в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հավաքվել էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում՝ սուրբծննդյան պատարագի: Հայ հայրենակիցներին եկել էին շնորհավորելու նաև Վրաստանի կառավարության ներկայացուցիչները:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները, հայ և վրացի հասարակական գործիչները, Վրաստանի կառավարության ներկայացուցիչները Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հավաքվել էին տոնական սուրբծննդյան պատարագի:

«Մենք այսօր գտնվում ենք Թբիլիսիի բակերից մեկում, որը յուրահատուկ վայր է: Այսեղ համադրվում են տարբեր կրոններ և մշակույթներ: Դա մեր պատմության կենդանի ժառանգությունն է»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Կետեվան Ցիխելաշվիլին:

Նա շնորհավորեց հայերին՝ Սուրբ ծնունդի՝ քրիստոնեական գլխավոր տոներից մեկի կապակցությամբ: Ցիխելաշվիլին նշեց, որ իր կողմից հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ազգային փոքրամասնությունները, անկախ կրոնական պատկանելությունից, իրենց զգան Վրաստանի իրավահավասար քաղաքացիներ, պաշտպանված լինեն և կարողանան պահպանել իրենց ազգային ինքնությունը:

© Sputnik / Laura SarkisianԹբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվող Սուրբծննդյան պատարագ
Рождественское богослужение в церкви Сурб Геворк в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվող Սուրբծննդյան պատարագ

Այս տարի Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգելաշվիլին չէր մասնակցում տոնական արարողությանը, սակայն նա նույնպես շնորհավորել է հայերին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Վարչապետը նշել է, որ հպարտ է, որ վրացիներն ու հայերը կարողացել են պահպանել բազմադարյա բարեկամությունը, բարիդրացիական, եղբայրական հարաբերությունները:

Մինչ եկեղեցում ընթանում էր պատարագը, «Շուշանիկ» կանանց միության ներկայացուցիչները եկեղեցու բակում, ազգային ավանդույթների համաձայն, հյուրերի համար սեղան էին գցել: Ներկաներին հյուրասիրում էին հայկական գաթայով, մուրաբայով և թեյով:

«Գաթան ավանդական հայկական թխվածք է, որը մեր սեղանի անբաժանելի մասն է: Շատ տոներ, այդ թվում Սուրբ ծնունդը, Թբիլիսիի հայ համայնքի մոտ ուղեկցվում են թեյախմության արարողությամբ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի ԶԼՄ-ների և տեղեկատվության բաժնի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը:

© Sputnik / Лаура СаркисянԹբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում մատուցված հայկական գաթա
угощение во дворе церкви Сурб Геворк в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում մատուցված հայկական գաթա

Հայ առաքելական եկեղեցին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հավատարիմ է մնացել ավանդույթներին և հունվարի 6-ին է նշում Սուրբ ծննդյան տոնը: Մինչ 336 թվականը բոլոր եկեղեցիները հենց այդ օրն են նշել տոնը, սակայն հետագայում իրադրությունը փոխվեց: Տեղի ունեցավ պառակտում, և Կաթոլիկ եկեղեցին սկսեց Սուրբ ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին: Մինչքրիստոնեական շրջանում այդ օրը նշում էին Արևի աստծո տոնը:

Հունվարի 6-ին եկեղեցիներում անցկացվում է նաև ջրօրհնեքի արարողություն: Եկեղեցում օրհնված ջուրը մարդիկ տանում են իրենց տուն՝ հավատալով դրա հրաշագործ ուժին: Այդ ջրով թրջում են տան անկյունները, քանի որ ըստ հավատալիքի, սուրբ ջուրը վանում է չար ուժերին, ինչպես նաև բուժում է տարաբնույթ հիվանդություններ:

Բոլոր ծիսակարգերից հետո տանը տոնական սեղան են գցում: Այն պետք է համեստ լինի, քանի որ դրանով ավարտվում է պահքը:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0