00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդպես էլ չհասցրեցինք հաջողություն մաղթել Անահիտ Բոստանջյանին

© Sputnik / Arpi BeglaryanТбилиси, Грузия
Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի վաղաժամ մահը ծանր կորուստ է ոչ միայն Վրաստանի հայ համայնքի, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր գիտեին, թե նա ինչ ավանդ է ունեցել նա հայ-վրացական բարեկամության զարգացման մեջ: Անահիտը միշտ զարմացրել է իր ավյունով և արարելու կարողությամբ:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Թբիլիսին հրաժեշտ է տալիս հայ-վրացական բարեկամության ջատագով, բանասեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Անահիտ Բոստանջյանին: Նախնական տվյալներով՝ հիշատակի արարողությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում:

«Անահիտ Բոստանջյանի մահը ոչ միայն իմ անձնական կորուստն է, այլ նաև Վրաստանի հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներրի: Նրա նման երկրորդը չկա և, հնարավոր է՝ չլինի: Նա յուրահատուկ մարդ էր», —Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «ՀայԱրՏուն» հայկական մշակույթի կենտրոնի մշակույթի գծով տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Поэтесса, публицист, переводчик Анаит Бостанджян - Sputnik Արմենիա
Մահացել է բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը

Անահիտ Բոստանջյանը միշտ ուշադրություն է դարձել լեզվի մաքրությանը, նա ոչ միայն հիանալի բանաստեղծ էր, այլ նաև բարձրակարգ թարգմանիչ: Բանաստեղծն՝ իր ստեղծագործությամբ յուրահատուկ «կամուրջ» էր ստեղծել Հայաստանի և Վրաստանի միջև:

Այսօր Վրաստանի հայ համայնքի ցանկացած մշակութային երեկո անհնար է պատկերացնել առանց բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի:

Մինչև հիմա հիշում են նրա ելույթն այս կամ այն թատրոնի կամ համերգասրահի բեմում: Անահիտը էտալոն էր, մարդիկ ձգտում էին նմանվել նրան: Մեծ հաճույք էր լսել, թե նա ինչպես է հայերենով բանաստեղծություններով արտասանում:

Չէ՞ որ, Թբիլիսիի բոլոր հայերը չէ, որ կարող են հպարտանալ հայոց լեզվի իմացությամբ, այն էլ այդ մակարդակով: Նրա ձիգ կեցվածքում այնքան շատ Վրաստան կար: Արտաքուստ մեծամտության հետևում թաքնվում էր բարի, կարեկից սիրտ:

Վերջին անգամ ես տեսա Անահիտին ոչ թե բեմում, այլ Երևանի ավտոկայարանում: 2013թ-ի շոգ հուլիսն էր, և Երևանի կիզիչ արևից ասֆալտը հալվում էր: Այդ օրը ես գնում էի տուն՝ Թբիլիսի՝ արձակուրդներս այնտեղ անցկացնելու:

Երևան-Թբիլիսի երթուղային տաքսու սրահում տեսա Անահիտ Բոստանջյանին: Բարևեցի, նա մեղմ ժպտաց, թեև չճանաչեց ինձ: Ինչպես պարզվեց, Անահիտը եկել էր ավտոկայարան՝ ընկերներին ճանապարհելու, նրանց շարքում էր նաև Թբիլիսիից բանաստեղծ Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան: Նա մի քանի օր հետո պետք է գար Թբիլիսի: Անահիտը, Մարինան և Վրաստանի հայ համայնքի արվեստի ու մշակույթի մի խումբ գործիչներ ժամանել էին Երևան՝ Հայաստանի գրողների միության միջոցառումներին մասնակցելու համար: Անահիտը որոշել էր մի քանի օր մնալ Երևանում:

Рождественское богослужение в церкви Сурб Геворк в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրացի նախարար. «Սուրբ Գևորգի» բակը Թբիլիսիի յուրահատուկ վայրերից է

Նա կանգնեց մեզ հետ, մինչև միկրոավտոբուսի շարժվելը: Այդ օր Երևան-Թբիլիսի երեկոյան չվերթը հետաձգվեց կես ժամով: Մինչ վարորդը պատրաստվում էր մեկնելու, գրողները և բանաստեղծները ծիծաղում էին, կատակում և ինչ-որ հարցի շուրջ բանավիճում: Միկրոավտոբուսը շարժվեց, Անահիտը լքեց սրահը:

Իրարանցումի մեջ մենք այդպես էլ չհասցեցինք հրաժեշտ տալ միմյանց: Հենց այդպես՝ հավերժ ժպտացող, կհիշեմ Անահիտ Բոստանջյանին:

Այսօր նա հեռացել է կյանքից: Անահիտ Բոստանջյանը վախճանվել է հունվարի 8-ին, հին Թբիլիսիի տներից մեկում, կաթվածի հետևանքով: Վերջին օրերին նա անդադար աշխատել է և ոչ մի բանից չի բողոքել: Միակ բանը, որը անհանգստացնում էր նրան, ականջի վնասված նյարդն էր:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0