00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաշագործ պապը գերազանցեց Բախի վարպետին, իսկ թոռը նվեր տվեց Հռոմի պապին

© Photo : Личный архив Э.КазарянаРабота Тер-Казаряна
Работа Тер-Казаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենսագրությունների համաշխարհային կենտրոնը, որը գտնվում է Անգլիայում, ուսումնասիրում է բոլոր ժամանակների հանճարեղ մարդկանց, այդ թվում՝ միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Ղազարյանին: Վարպետն ապրեց 89 տարի ու գործը ժառանգեց թոռանը՝ Էդուարդ Տեր-Ղազարյանին:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Ջութակի վարպետ, գեղանկարիչ, ծաղրանկարիչ, գրող, երաժիշտ և միկրոքանդակագործ. այս բոլոր մասնագիտություններն ամփոփված էին մեկ մարդու մեջ: Նա ոչ միայն կատարելապես տիրապետում էր դրանց, այլև ստեղծում էր գլուխգործոցներ:

«Նա ստեղծել է ավելի քան 600 երաժշտական գործիք, դրանցից 30-ը՝ բացառիկ: Նրա ստեղծած երաժշտական երգեհոնի անալոգը չկա ամբողջ աշխարհում: Կամ վիոլա պոմպոզան, որը 77 թվականին պատրաստել և մեկնել է ԱՄՆ, Բախի գծագրերով: Բախի վարպետը՝ Հոֆմանը, չկարողացավ անել, բայց էդուարդը Ղազարյանը կարողացավ»,-պատմեց վարպետի թոռը՝ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը:

Նշենք, որ Բախն ալտ էր նվագում, սակայն գործիքի ձայնը բարձր չէր լսվում: Որպեսզի ցանկալի հնչյունները ստանա, նա որոշեց մեծացնել գործիքի չափը: Գծագրերը հանձնեց իր վարպետին, սակայն նա չկարողացավ Բախի ուզածը պատրաստել:

Հիմա պապի ուղին շարունակում է թոռը: Այսօրվա պես հիշում է՝ ինքն ընտրել էր իրավաբանի մասնագիտությունը: Մի օր պապը նրան առաջարկեց սովորել միկրոքանդակների լեզուն: Նստեց նրա կողքին ու տեսականը զուգորդեց գործնականի հետ: Առաջին քանդակները, բնականաբար, չէին հաջողվում: Հետո ստացվեց: Եվ իրավաբանը զիջեց քանդակագործին:

© Photo : Личный архив Э.КазарянаԷդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից - Sputnik Արմենիա
1/3
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից
© Photo : Личный архив Э.КазараянаԷդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից - Sputnik Արմենիա
2/3
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից
© Photo : Личный архив Э.КазарянаԷդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից - Sputnik Արմենիա
3/3
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից
1/3
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից
2/3
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից
3/3
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքներից

«Փոքր տարիքից երազել եմ շարունակել այդ գործը, բայց անիրականացող երազանք էր թվում: Սկզբում չէր ստացվում, բայց նա ասաց, որ ամենակարևորը աշխատել սկսելն է: Սա սարսափելի բարդ աշխատանք է՝ տիտանական, պետք է լայն գիտելիքներ ունենաս, որ նյութը մյուսի հետ համադրես, ոնց քանդակես ու փորագրես»,- պատմեց կրտսեր Տեր- Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնք միկրոքանդակներ են կերտում: Տեր-Ղազարյանի համար այս արվեստը բիզնեսի միջոց չէ: Այս պահին նրա հիմնական նպատակն իր գործում կատարելագործվելն ու պապի անունով դպրոց բացելն է, որը միակը կլինի մոլորակի վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոսեց միկրոքանդակագործության նրբությունների մասին:

© Sputnik / Arpi BeglaryanԷդուարդ Տեր-Ղազարյան
Эдуард Тер-Казарян  - Sputnik Արմենիա
Էդուարդ Տեր-Ղազարյան

«Ամեն քանդակը կերտելն ինձանից պահանջում է մինչև 5 ամիս: Դրանք կերտելու համար գործիքներ չեն վաճառում: Ինքդ պիտի պատրաստես. ամեն քանդակի համար էլ մի գործիք է պետք: Եղել են պահեր, որ հիասթափվել եմ. 3-4 ամիս աշխատում ես, մեկ էլ՝ փռշտում ես, ու վերջ, ամբողջ աշխատանքդ ջուրն է գնացել: Երբ պապս պատմում էր, չէի հավատում, ինձ համար լեգենդների շարքից էր: Այստեղ ինքդ քո հետ ես պայքարում, եթե թողնես քանդակը, կստացվի՝ քո միտքը, քո գործը դավաճանեցիր»,-ասաց Էդուարդ Տեր-Ղազարյանը:

Подарок Католикоса всех армян Папе Римскому - Sputnik Արմենիա
Հայկական նվեր. Հռոմի պապն իր դիմանկարը տեսավ խոշորացույցի տակ

Հռոմի Սրբազան Քահայանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցից առաջ հենց Էդուարդ Տեր–Ղազարյանի մոտ մտահղացում առաջացավ Պապի համար որևէ միկրոքանդակ պատրաստել: Խաչքար, Հայաստանը խորհրդանշող որևէ պատկեր… տարբերակները շատ էին, իսկ կողմնորոշվելը՝ բարդ: Ի վերջո, Կաթողիկոսն առաջարկել էր Հռոմի պապի պատկերն ընտրել:

«Մի քանի աշխատանք փչացավ, վերջինը ստացվեց: Դա սրած մազի ծայրով, սև յուղաներկով դիմանկար էր, որը պատկերված էր միլիմետրանոց սաթի բեկորի վրա: Ինձ համար ամենամեծ անակնկալն այն էր, որ ինձ վերջին պահին հրավիրեցին ու ներկայացրին Պապին, դա մեծ պատիվ էր: Ես համբուրեցի աջը, նա էլ իր հիացմունքը ցույց տվեց: Հետո իրենց պաշտոնական թերթում բավականին շատ նկարներ տեղադրեցին, այդ թվում նաև՝ իմ աշխատանքը»,-պատմեց Տեր-Ղազարյանը:

Մամուլի աչքից, թերևս, չվրիպեց այն կադրը, թե ինչպես ձվաձև առարկայի մեջ իր պատկերը տեսնելուն պես Հռոմի պապը զարմացավ ու իրեն հատուկ անմիջականությամբ ծիծաղեց:

Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյո՞ք այդ նվերից հետո նրա միկրոքանդակները ձեռք բերելու առաջարկներ եղան, Տեր-Ղազարյանը պատասխանեց, որ առայժմ նման առաջարկներ չկան: Մինչև օրս Հայաստանում ընդամենը 2 մարդ է միկրոքանդակ պատվիրել, մի քանիսն էլ՝ Միացյալ Նահանգներից: Ըստ նրա դիտարկման՝ աշխարհում այսօր քչերն են հասկանում միկրոքանդակների բացառիկ արժեքը:

Սա այն դեպքում, որ միկրոքանդակներն անզեն աչքով տեսանելի չեն, բայց երբ աչքդ «հասնում» է դրանց, քո առջև բացվում է աներևակայելի ու հրաշագործ մի աշխարհ:

Լրահոս
0