00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիջուոթեր. Հայերի ցավն իմն է դարձել

© Sputnik / Asatur YesayantsДи Ди Бриджуотер
Ди Ди Бриджуотер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային ճանաչում ունեցող ջազ երգչուհի Դի Դի Բրիջուոթերն այսօր Երևանում համերգ կտա։ Նա խոստովանեց, որ շատ է ուրախացել` իմանալով Հայաստան ուղևորության մասին, քանի որ առնչվել է հայերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Աշխարհի լավագույն ջազ կատարողներից մեկը՝ ամերիկացի երգչուհի Դի Դի Բրիջուոթերը, Երևանում է գտնվում «Երևան ջազ ֆեսթ 2016» փառատոնի շրջանակներում։

«Ես երջանիկ եմ այստեղ` Հայաստանում, գտնվելու համար։ Հայաստանի մասին առաջին անգամ լսել եմ 1968 թվականին ԽՍՀՄ այցելության ժամանակ։ Ավելի ուշ, արդեն Ֆրանսիայում, ծանոթացա Շառլ Ազնավուրի հետ, իսկ Հայոց ցեղասպանության մասին ինձ պատմել է իմ ընկեր Պատրիկ Մանուկյանը», — ասաց Բրիջուոթերը։

Таллана Габриэль - Sputnik Արմենիա
Տալանա Գաբրիել. «Ինձ հաճախ են հայի տեղ դնում, և դա հաճելի է»

Երգչուհին խոստովանեց, որ շատ է կարեկցել հայ ժողովրդին` իմանալով 1915 թվականին երիտթուրքերի իրականացրած ջարդերի մասին, և խոստովանեց, որ «Պատրիկի ցավը դարձավ իր սեփական ցավը»։

Նրա ծանոթությունը ֆրանսիահայ մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի հետ տեղի է ունեցել Ֆրանսիայում աշխատելու ժամանակ, երբ Բրիջուոթերը հայտնի ամերիկացի էստրադային երգիչ և դաշնակահար Ռեյ Չառլզի հետ երաժիշտների խումբ էր հավաքում։

Քմահաճ Ռեյը

Դի Դի Բրիջուոթերը դարձավ նրանցից մեկը, ում բախտ վիճակվեց աշխատել Ռեյ Չարլզի հետ, և այդ ժամանակը համարում է իր կյանքի ամենավառ և երջանիկ տարիներից։

«Նա ինձ սովորեցրեց լինել հնազանդ և աշխատել 100 տոկոսով։ Նա թույլ էր տալիս երբեմն ընթրել իր հետ`այդպիսով ընդգծելով, որ մենք օտար մարդիկ չենք», — նշեց Բրիջուոթերը։

Չարլզի հետ հարաբերությունները, սակայն, միշտ չէ, որ հարթ են եղել։ Մի անգամ, Փարիզում համատեղ համերգի ժամանակ, տեղի թղթակիցներից մեկը հոդված է գրել Բրիջուոթերի մասին ամբողջ մի էջի վրա։ Չարլզն, իմանալով այդ մասին, պարզապես կատաղել է։

Жаклин Биссет - Sputnik Արմենիա
Ժակլին Բիսեթ. մեկ անգամ Հայաստանում

«Նա ինձ ասաց, որ այդ երեկո ես չեմ երգելու, այլ կանգնած նայելու եմ, թե ինչպես է երգում մեծ երաժիշտն, այսինքն` նա։ Չարլզը ընդգծեց, որ միակ աստղն է, իսկ ես պարզապես աշխատում եմ նրա հետ», — ասաց երգչուհին։

Ավելի ուշ Չարլզն ու Բրիջուոթերը պետք է Իտալիայում հանդես գային համատեղ շոու-ծրագրով։ Բրիջուոթերը ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղ չի հասել, ինքնաթիռը վայրէջք է կատարել մեկ այլ վայրում։

«Ես հղիության վեցերորդ ամսում էի, և մենք մեզ անհրաժեշտ քաղաք հասանք մառախուղի միջով, երեք ժամվա ընթացքում։ Ես անհանգստանում էի, քանի որ Չարլզն արդեն այնտեղ էր, մտածում էի, որ նա համերգը կանցկացնի առանց ինձ», — նշեց Բրիջուոթերը։

Բրիջուոթերին, սակայն, անակնկալ էր սպասվում. Չարլզը երեք ժամով հետաձգել էր համերգը` Բրիջուոթերին սպասելով, իսկ նրան տեսնելով ասել է. «Սա ամենաքիչն էր, ինչ ես կարող էի անել Փարիզում գործած մեղքս քաղելու համար»։

Յոթ ամսականից քնացնում էր ինքն իրեն

Երգչուհին պատմեց, որ մայրը մինչև օրս հիշում է, թե ինչպես է նա ինքն իրեն քնացրել յոթ ամսականում։

«Մայրիկը պնդում էր, որ ծնված օրվանից ինձ համար Էլլա Ֆիցջերալդի ձայնապնակն էր դնում, որ լսեի, և ես սկսում էի քնեցնել ինքս ինձ», — ասաց Բրիջուոթերը։

Նա հիշում է, որ իրենց տանը միշտ ջազ է հնչել, և որքան էր նրա զարմանքը, երբ 14 տարեկան հասակում հասկացավ, որ կան մարդիկ, այդ թվում նաև իր ընկերների մեջ, որոնք ոչինչ չգիտեն ջազի աշխարհի մասին։

Звезда блюза Бет Харт в Ереване - Sputnik Արմենիա
Բլյուզի աստղ Բեթ Հարթը համերգ կտա Երևանում

Մեգաաստղի կյանքում հերթական փուլը Նինա Սիմոնի ստեղծագործությունն էր ու նրա «Four Women» գործը։

«Այն ինձ համար դռներ բացեց դեպի նոր աշխարհ, և ես ինձ գեղեցիկ կին զգացի, սկսեցի հպարտանալ իմ աֆրիկական ծագումով», — նշեց Բրիջուոթերը։

Իր կյանքի ընթացքում նա շատ դժվարություններ է տեսել, առողջական լուրջ խնդիրներ ունեցել։ Երկու անգամ որոշել էր մազերը սափրել և եկել է այն եզրակացության, որ մազերն ու այլ բաները մարդկանց խանգարում են իրականում ճանաչել ու հասկանալ մարդու էությունն ու հոգին։

«Երբ սափրեցի մազերս, հասկացա, որ մարդիկ սկսեցին նայել աչքերիս մեջ։ Ինձ թվում է, որ սափրած գլխով էլ կմնամ մինչև մահ», — ժպտալով ասաց երկար տարիներ այդ կերպարում հանդես եկող երգչուհին։

Այսօր Բրիջուոթերն իրեն լիարժեք է համարում և զբաղվում է ջազի նոր տաղանդներ որոնելով։

Լրահոս
0