00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միխայիլ Բուլգակովն ու նրա հայ ընկերները

© Sputnik / Артем Житенев / Անցնել մեդիապահոցПортрет М.А. Булгакова на фасаде дома в Москве
Портрет М.А. Булгакова на фасаде дома в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամենադժվար պահերին կախարդական խոսքի վարպետ Միխայիլ Բուլգակովի կողքին նրա հայ ընկերներն են եղել, այդ թվում` արվեստի և մշակույթի հայտնի գործիչներ Ալեքսանդր Սպենդիարյանը և Ալեքսանդր Մելիք-Փաշաևը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. ХХ դարի հայտնի գրող Միխայիլ Բուլգակովը կապված էր հայերի հետ դեռ Հյուսիսային Կովկասի, այնուհետև Անդրկովկասի քաղաքացիական պատերազմի տարիներից, գրված է «Երկրամաս» թերթում հրապարակած բանասիրական գիտությունների դոկտոր Ռոբերտ Բաղդասարյանի հոդվածում:

Կիևցի երիտասարդ բժիշկը, որը որոշել էր գրող դառնալ, եղավ Վլադիկավկազում, Գրոզնիում, Թիֆլիսում, Բաթումում, այն վայրերում, որտեղ նրան տանում էր XX դարի 10-20-ականների հակասական ռուսական իրականությունը:

Տատյանա Կիսելգոֆը` գրողի առաջին կինը, իր հուշերում գրում է. «1919 թվականի աշնանը ծանուցում եկավ սպիտակներից… Տվեցին ֆրենչ, շինել և ուղարկեցին Վլադիկավկազ… Բուլգակովն այդ ժամանակ ինչ-որ հայերի մոտ էր ապրում…»։

Անկասկած, նույնիսկ այդ ոչ այնքան երկար շփումը հայերի հետ նրան թույլ տվեց որոշակի պատկերացում կազմել հայ ժողովրդի բարքերի և ավանդույթների մասին:

Առաջին ծանոթությունների շարքում պետք է առանձնացնել երկարատև և ամուր ընկերությունը թիֆլիսցի հայ գեղեցկուհի Մարիա (Մարիկա) Չմիշկյանի հետ: Հաստատվելով Մոսկվայում` Բուլգակովը 1928 թվականին հանկարծ մեծ ցանկություն ունեցավ մեկնել տաք երկրներ` Թիֆլիս և Բաթում:

Города мира. Батуми - Sputnik Արմենիա
«Երևան–Բաթում». Մանթաշևից մինչև Եսենին ու Շահանե

Գրողի երկրորդ կնոջ` Լյուբով Բելազյորսկայայի հուշերում մեծ տեղ է հատկացված այդ ծանոթությանը, ինչպես նա է գրում, «երիտասարդ և շատ սիրունատես աղջկա հետ», որը հետագայում երկար տարիներ կապված էր իրենց ընտանիքի հետ, և որին «տխուր բախտ էր վիճակվել հերթապահել մահացող գրող Բուլգակովի մահճի մոտ` որպես գթության քույր և ընկեր»:

1927 թվականին Բուլգակովների ընտանիքը ծանոթանում է հայտնի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ընտանիքի հետ: Բելազյորսկայան գրում է, որ ուշադրության կենտրոնում էր Սպենդիարյանի դուստր Մարինան` «շիկահեր, հայկական գեղեցկությամբ օժտված մի աղջիկ», որը մտերմացավ իրենց հետ ու դարձավ իրենց անգլերենի ուսուցչուհին:

1930 թվականի ամռանը Բուլգակովը և նրա կինը լսում են Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան: Բելազյորսկայան իր հուշերում գրում է այն անջնջելի տպավորության մասին, որն իրենց ընտանիքի վրա գործեց «հայ կոմպոզիտորի հիասքանչ ստեղծագործությունը»:

1930 թվականից գրողն արդեն աշխատում էր ՄԽԱՏ-ում` որպես ռեժիսորի օգնական: Հենց այդ ժամանակ է նա մտերմանում մոսկվաբնակ հայեր Գեորգի Յակուլովի և Ռուբեն Սիմոնովի հետ: Հայտնի դերասան և ռեժիսոր Ռուբեն Սիմոնովը բազմիցս է հանդիպել Բուլգակովի հետ` ինչպես ստեղծագործական, այնպես էլ «ոչ ստեղծագործական» (հայկական խնջույքի սեղանի շուրջ) հարցերով: Ինքը` դերասանը, միշտ ընդգծում էր, որ կողք կողքի ապրելով` իրենք հաճախ էին հանդիպում, և իրենց այդ հանդիպումները երկուսին էլ մեծ ուրախություն էին պատճառում:

30-ականների կեսերին խորանում է Բուլգակովի և Մեծ թատրոնի ականավոր երաժիշտ և դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևի բարեկամությունը: Գրողի կնոջ խոսքով` «Մելիքը», ինչպես նրան հաճախ անվանում էին Մոսկվայի ընկերական շրջապատում, ոչ միայն բոլոր ընդունելությունների և խնջույքների ու երեկոների հոգին էր, այլև Բուլգակովի բնակարանում կազմակերպվող ընթերցումների և լսումների գործնական ու լուրջ մասնակիցը:

Памятник Александру Спендиаряну - Sputnik Արմենիա
Փաստեր Սպենդիարյանի կյանքից. ինչի մասին է մաեստրոյի անավարտ ստեղծագործությունը

Ռուբեն Սիմոնովի և Մելիք-Փաշաևի նման տաղանդավոր ու խելացի մարդկանց արձագանքն իր նոր պիեսների և այլ ստեղծագործությունների մասին շատ կարևոր էր դյուրազգաց և ինչ-որ տեղ` կասկածամիտ Բուլգակովի համար, իսկ կրակով և կյանքով, հայկական բուռն խառնվածքով լի և հյուրընկալ ընկերները միշտ «համապատասխանում» էին հանգամանքներին, բարձրացնում էին գրողի ստեղծագործական և «մարտական» ոգին, շրջապատում նրան անկեղծ սիրով և ընկերությամբ։

Բուլգակովի անցյալին հայացք նետելով` նկատում ենք, որ նրա կյանքի ամենադժվար պահերին կախարդական խոսքի վարպետի կողքին են եղել ինչպես հասարակ, այնպես էլ ականավոր հայերը, և նրանք, անշուշտ, հարստացել են փոխադարձ ու արդյունավետ, գրում է Ռոբերտ Բաղդասարյանը:

Լրահոս
0