19:59 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Երաժշտություն

Խաչատուր Ավետիսյանին նվիրված համերգ տեղի կունենա Երևանում

© Sputnik/ Константин Чалабов
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
12 0 0

Համերգը նվիրված է երգահան և քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 90 ամյակին:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 1-ին տեղի կունենա «Երկու ընկեր. Խաչատուր Ավետիսյան-Հովհաննես Բադալյան» խորագրով համերգ։

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը նվիրված է երգահան և քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 90 ամյակին:

Երեկոյի ընթացքում կհնչեն հոբելյարի, ինչպես նաև Հ. Բադալյանի, Կոմիտասի և Ն. Գալանտերյանի ստեղծագործությունները: Ելույթ կունենան նաև Պողոս Եղիազարը (տենոր) և Նունե Մելիք-Վրթանեսյանը (դաշնամուր):

Գլխավոր թեմաներ