19:59 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Տանգո

Կոմպոզիտոր Պիացոլայի միակ տանգո օպերան կներկայացվի Երևանում

© Sputnik/ Асатур Есаянц
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Աստոր Պիացոլայի հայտնի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերայի պրեմիերան տեղի կունենա Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Արգենտինացի հայտնի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի հայտնի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերան կներկայացվի Երևանում, հայտնում են Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամից։ Հայտնի տանգո օպերայի պրեմիերան տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 8-9-ին։

Հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ բանդեոնահար Կառլոս Բուոնոն։

«Մարիա դե Բուենոս Այրես» օպերայում համադրված են իսպաներեն լեզվի հնչողությունը և տանգոյի երաժշտության զգայուն թախիծը։ Աստոր Պիացոլայի երաժշտությունը և արգենտինացի ավանգարդ բանաստեղծ Օրասիո Ֆերերայի լիբրետոն ստեղծել են պատկերներ, որոնք կոտրում են տանգոյի` որպես էստրադային պարի մասին ավանդական կարծրատիպերը։ Դրանցում առկա են թե՛ աֆրոամերիկացիների ծիսական պարեր, թե՛ իտալացի ներգաղթյալների մեղեդիներ, թե՛ Բրազիլիայի կիզիչ ռիթմեր, թե՛ իսպանացիների զգացմունքայնությունը։

Երևանում պրեմիերան տեղի կունենա Նոր երաժշտական թատրոնի և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի աջակցությամբ։

Գլխավոր թեմաներ