20:35 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Համերգ

ՀՀ նախագահը ողջունել է համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու գաղափարը

© Официальный сайт Президента РА
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
10320

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու գաղափարը ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ նախագահի Հայաստան-Սփյուռք համագործակցության պատկերացումներին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղությունների մասին, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը նախարարը խոսել է Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ: Ամիրյանը Հանրապետության նախագահի հետ քննարկել է դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները:

Նախարարը փոխանցել է նաև ՀՀ նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը սիրով համաձայնել է հանդիպել և զրուցել նրանց հետ` նշելով, որ ինքն էլ այդպիսի հանդիպման անհրաժեշտություն ունի, իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել, և խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի:

Ամիրյանն առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող տաղանդավոր հայերը: Առաջին համերգը, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Երևանում 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետև նվագախումբը տարվա ընթացքում համերգներով հանդես կգա արտերկրի մի շարք հայաշատ քաղաքներում:

Հանրապետության նախագահը ողջունել է գաղափարը` ընդգծելով, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին ու համոզմունքին և ինչ-որ տեղ նաև խորհրդանշական գաղափար է. այն առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն և, թերևս, նվագախումբը կարող է ներդաշնակ ու միասնական աշխատանքի օրինակ հանդիսանալ մյուս ոլորտներում:

Գլխավոր թեմաներ