00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում մարտաֆիլմ են նկարահանում ամերիկյան հեռուստաալիքի համար

© SputnikСъемки армянского сериала "Судьба" для США
Съемки армянского сериала Судьба для США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի հեռուստաալիքներից մեկը գնել է հայկական սերիալի մեկ տարվա ցուցադրության իրավունքը։ Այժմ Հայաստանում «եռում են» մարտաֆիլմի նկարահանման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Արդեն երկու շաբաթ է` Հայաստանում ողջ թափով ընթանում են «Ճակատագիր» հեռուստանովելի նկարահանումները։ Ինչպես Sputnik Արմենիային պատմեց ֆիլմի ռեժիսոր Նառա Ղուկասյանը, ֆիլմում հիմնականում երիտասարդ դերասաններ են ներգրավված։

«Գլխավոր դերերից մեկում հանդես է գալիս Էրիկ Վարոսյանը, որը ժամանել է Մոսկվայից։ Ընդհանուր առմամբ մենք նոր «դեմքեր» ենք ընտրել, որպեսզի, այսպես ասած, թարմություն մտցնենք։ Բոլոր դերերն էլ հետաքրքիր են, անգամ նրանք, որոնք բացասական են», — ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով` ֆիլմի սյուժեն կառուցված է չորս հերոսի շուրջ, որոնցից երկուսը փոքր տարիքում հայտնվել են անչափահասների գաղութում և ավելի հասուն տարիքում փորձում են հաջողության հասնել ինքնուրույն։

© Sputnik«Ճակատագիր» մարտաֆիլմի ստեղծագործական խումբը
«Ճակատագիր» մարտաֆիլմի ստեղծագործական խումբը - Sputnik Արմենիա
1/2
«Ճակատագիր» մարտաֆիլմի ստեղծագործական խումբը
© Sputnik«Ճակատագիր» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ
«Ճակատագիր» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ - Sputnik Արմենիա
2/2
«Ճակատագիր» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ
1/2
«Ճակատագիր» մարտաֆիլմի ստեղծագործական խումբը
2/2
«Ճակատագիր» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ

Քանի որ հայկական հեռուստաեթերը զերծ չէ մարդասպանության և հանցագործության տեսարաններ պարունակող մարտաֆիլմերից, նոր ֆիլմի ստեղծագործական խումբը փորձում է չանցնել թույլատրելիի սահմանը և պահպանել նրբությունները։

Դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանուհի Հակինթ Բաղդասարյանը, որը սերիալի դերակատարներից մեկն է, խոսեց իր հերոսուհու մասին։

«Ես և իմ հերոսուհին նման ենք մեր դյուրազգացությամբ, խորությամբ, բարությամբ և ընտանիքի ու ընկերների հանդեպ ունեցած նվիրվածությամբ։ Իմ մարմնավորած կերպարը հեշտությամբ ընկերություն է անում բոլորի հետ, հատկապես` իր երեխաների։ Երբ ես նկարահանման հարթակ եկա, իսկույն մտածեցի այն մասին, թե ինչպես խաղամ դերս, որ հանդիսատեսը սիրի իմ հերոսուհուն», — ասաց Հակինթը։

Նա ավելացրեց, որ կինոհարթակում ստեղծագործական մթնոլորտ է տիրում։ Դերասանուհին համոզված է, որ լավ արդյունքը կախված է թիմի ամրությունից։

Ֆիլմի ստեղծողներն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, և հեռուստանովելը կցուցադրվի ամերիկյան հեռուստաալիքներից մեկի եթերում։

Լրահոս
0