14:53 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Վենետիկ

Ձայների երկխոսություն. Վենետիկը կմիավորի հայերին և հրեաներին

© Sputnik/ Владимир Вяткин
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Վենետիկի Բենեդետո Մարչելայի անվան կոնսերվատորիայում մշակութային երեկո կանցկացվի։ «Հայ և հրեա աշխարհների ձայները» միջոցառմանը կմասնակցեն լրագրող և պատմաբան Գաբրիել Նիսիման և գրող Անտոնիա Արսլանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. «Հայ և հրեա աշխարհների ձայները» մշակութային երեկոն կկայանա հունվարի 22-ին Վենետիկի Բենեդետո Մարչելայի անվան կոնսերվատորիայում, միջոցառմանը կմասնակցեն հայկական և հրեական ծագում ունեցող մշակութային գործիչները։ Այս մասին գրված է Discover Armenia կայքում։

Հրեական կողմից ելույթ կունենա լրագրող ու պատմաբան, «Նամակ Հիտլերին» էսսեի հեղինակ Գաբրիել Նիսիմը, հայկական կողմից ՝ «Արտույտը» ստեղծագործության հեղինակ Անտոնիա Արսլանը։

«Նախագիծը ծնվել է հայկական ու հրեական մշակութային աշխարհների ձայների երկխոսություն ստեղծելու մտահղացումից», — գրված է միջոցառման ծանուցման մեջ։

Կլինեն քննարկումներ, կներկայացվեն երաժշտական համարներ, որոնք միջոցով կազմակերպիչները կփորձեն փոխանցել երկու աշխարհների մթնոլորտը։ Ռուբեն Վիտալին հրեական կլեզմեր կնվագի կլարնետով, իսկ երաժիշտ Կլաուդիո Ֆանտոն հայկական կոմպոզիցիա կկատարի դուդուկով` «նոտաներից և զգացմունքներից հիշողություն» վերստեղծելով։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Գլխավոր թեմաներ

  • Չայկա

    Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանն իրեն բնորոշ թեթևությամբ, հումորով և խորությամբ գրում է հերթական հետաքրքիր պատմությունը։ Այս անգամ նա պատմում է, թե ինչպես է ԽՍՀՄ Անվտանգության պետական ծառայության կոմիտեի նախկին տնօրենը Հայաստանում հանել գլխարկը։

    9
  • Կառավարության նիստ

    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի համաձայնագրի, որով ՌԴ քաղաքացիների համար նախատեսվում է ներքին անձնագրով Հայաստանի տարածք մուտքի, ելքի և գտնվելու տեղաշարժի հնարավորություն։

    3
  • Կարեն Կարապետյան

    Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևորում է Հայաստանում օտար լեզուների իմացությունը։ Հետևաբար, նա հանձնարարական տվեց ԿԳ նախարարին։

    11