14:53 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Ամանոր

Հին Նոր տարի. Ավանդո՞ւյթ , թե՞ տոնը երկարաձգելու առիթ

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Մինչև խորհրդային շրջանը հայերը Հին Նոր տարի նշելու ավանդույթ չեն ունեցել: Նման եզրակացության են հանգել ազգագրագետները:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Նախախորհրդային պատմության ողջ ընթացքում հայերը Հին Նոր տարի չեն նշել: Ազգագրագետ Կարինե Բազեյանն այս հանգամանքով է պայմանավորում նաև տոնի հետ կապված ազգային ավանդույթների, կերակրատեսակների բացակայությունը:

Այս համեմատաբար նոր տոնը, որը մինչ օրս էլ միանշանակ չի ընդունվում հայ հասարակության կողմից, ազգագրագետի համոզմամբ հայկական մշակույթ է ներմուծվել Ռուսաստանից: Երբ Ռուսաստանում 1918թ-ին ընդունվեց Գրիգորյան տոմարը, ժողովուրդը սկսեց բոլոր իրադարձությունները նշել երկու անգամ՝ նոր և հին տոմարներով:

ՙԴա ավանդաբար մեր մշակույթում չի եղել, մենք հին տոմարով Նոր Տարի հասկացություն մեր տոնածիսաշարում չենք ունեցել: Մեր ձմեռային տոների ծիսակարգում հունվարի 1-ին եղել է Նոր Տարին, հունվարի 6-ին՝ Քրիստոսի ծնունդը, ապա՝ Սուրբ Սարգիսը, Տյառնընդառաջը: Եվ մեր ժողովուրդը տոնել է այն տոները, որոնք հաստատագրված են եղել եկեղեցու կողմից: Այսինքն՝ հին ու նոր տոմարի խնդիր չի եղել՚,- ասաց Կարինե Բազեյանը:

Խորհրդային տարիներին Նոր Տարին շատ ավելի կարճատև տոն է եղել: Խորհրդային աշխատավոր ժողովուրդը հունվարի 3-ին արդեն ստիպված էր աշխատանքի գնալ:

ՙԽորհրդային իշխանությունն աթեիստական իշխանություն էր, եկեղեցական ոչ մի տոն պաշտոնապես թույլ չէր տրվում նշել: Այն ժամանակ Նոր Տարին ընդամենը 2-3 օր էր տևում, հունվարի 3-ից կրթօջախներում դասերը սկսվում էին, բոլոր պետական հիմնարկները սկսում էին աշխատել՚,- ասաց ազգագրագետը:

Ավելի ուշ, երբ թույլ տրվեց նշել նաև եկեղեցական տոները, տոնական օրերը փոքր-ինչ ավելացան: Իսկ հին տոմարով Նոր Տարին նշելու սովորույթն էլ պարզապես տոնի զգացողությունն ու տոնական տրամադրությունը մի փոքր էլ ավելացնելու առիթ է:

 

Գլխավոր թեմաներ

  • Չայկա

    Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանն իրեն բնորոշ թեթևությամբ, հումորով և խորությամբ գրում է հերթական հետաքրքիր պատմությունը։ Այս անգամ նա պատմում է, թե ինչպես է ԽՍՀՄ Անվտանգության պետական ծառայության կոմիտեի նախկին տնօրենը Հայաստանում հանել գլխարկը։

    9
  • Կառավարության նիստ

    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի համաձայնագրի, որով ՌԴ քաղաքացիների համար նախատեսվում է ներքին անձնագրով Հայաստանի տարածք մուտքի, ելքի և գտնվելու տեղաշարժի հնարավորություն։

    3
  • Կարեն Կարապետյան

    Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևորում է Հայաստանում օտար լեզուների իմացությունը։ Հետևաբար, նա հանձնարարական տվեց ԿԳ նախարարին։

    11