00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կինոն կցուցադրվի Նևայի ափին

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցАлександринский театр
Александринский театр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սանկտ Պետերբուրգում հունվարի 14-20–ը հայկական ժամանակակից կինոյի փառատոն կանցկացվի։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն չորս հայ կինոռեժիսորների աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայ ժամանակակից ռեժիսորների ֆիլմերը կներկայացվեն Հայաստանի ժամանակակից կինոյի փառատոնում, որը կանցկացվի Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնի Նոր բեմում։

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կցուցադրվեն ռեժիսոր Մարիա Սահակյանի «Դա ես չեմ», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ», Արսեն Աղաջանյանի «Հանի-Մանի» և Ռոման Մուշեղյանի «Արևմտյանը» ֆիլմերը։

Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց հայկական կինոյի առաջին փառատոնի մասին, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։

«Ես արդեն 11 տարի գլխավորում եմ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը, և այդ ընթացքում մենք շատ ակտիվ քարոզում ենք հայկական մշակույթը։ Վեց տարի առաջ մենք նույնիսկ ստեղծել ենք երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ, որը Սանկտ Պետերբուրգում այնքան մեծ թվով հայկական երաժշտական ստեղծագործություններ է կատարել, որքան ոչ ոք երբեք չի կատարել», — ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով` Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային մշակութային ինքնավարությունը մշտապես աջակցում է տարբեր հայկական ակցիաներ և միջոցառումներ կազմակերպելու հարցում։

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Մկրտչյան
Карен Мкртчян - Sputnik Արմենիա
Կարեն Մկրտչյան

«Ալեքսանդրյան թատրոնը երկրի լավագույն հարթակներից մեկն է, մասնավորապես` Պետերբուրգի։ Ես չեմ մասնակցել ֆիլմերի ընտրությանը, միայն ֆինանսական աջակցություն եմ ցուցաբերել։ Փաստորեն դա հայկական կինոյի շաբաթ է Պետերբուրգում։ Հուսով եմ, որ անշլագ կլինի», — ասաց Մկրտչյանը։

Նրա գլխավորած կազմակերպությունն ակտիվ քարոզում է հայկական մշակույթը և, մասնավորապես, երաժշտական արվեստը, իսկ այժմ ռուս հանդիսատեսը կկարողանա ծանոթանալ ժամանակակից հայկական կինեմատոգրաֆի հետ։

Կյանք ու կռիվ - Sputnik Արմենիա
«Կյանք ու կռիվ. 25 տարի անց»

Նման հեղինակավոր հարթակում փառատոնի անցկացումը կօգնի հայերին ցույց տալ իրենց բազմակողմանիությունը և բազմադեմությունը, և նույնիսկ Հայաստանի ծանր տնտեսական իրավիճակը չի խանգարում ռեժիսորներին ստեղծել ժամանակակից կինո։

Մկրտչյանը հայկական կինեմատոգրաֆին մաղթեց ավելի «լուսավոր» լինել. ավելի լավ է մռայլություն և քաոս ցույց չտալ։ Չնայած կյանքի դժվարություններին` ֆիլմերում ավելի լավ է ցույց տալ թունելի վերջում երևացող լույսը։

Ռեժիսորներից մեկը` Մարիա Սահակյանը, որի ֆիլմը կցուցադրվի փառատոնի շրջանակում, Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց, որ նոր է իմացել այն մասին, որ իր ֆիլմը ցուցադրվելու է Սանկտ Պետերբուրգում։

«Դա ինձ համար մեծ անակնկալ էր, բայց ես միայն կողմ եմ, որ այդ ֆիլմը ցուցադրվի լայն լսարանին։ Որքան շատ մարդիկ դիտեն ֆիլմը, այնքան երջանիկ կլինի այն ստեղծողը», — ասաց Սահակյանը։

Փառատոնն անցկացվում է «Մշակույթ և ապագա» հիմնադրամի, Ռուս-հայկական մշակութային կենտրոնի, Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության աջակցությամբ։

Русская версия

Լրահոս
0