20:02 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
ԵՐԿՐԱՇԱՐԺ 1988

Բժիշկ Կուդզաևի հիվանդը պատմեց նրա գործած հրաշքի մասին

Ստանալ կարճ հղումը
45330
(7:22 / 47.14Mb / просмотров видео: 153)
© Sputnik. Արամ Ներսեսյան, Կարեն Եփրեմյան, Դավիթ Գալստյան

Sputnik Արմենիային հաջողվել է գտնել օսեթ բժիշկ Կազբեկ Կուդզաևի երկրորդ հիվանդին` Աիդա Սահակյանին, որը պատմեց իր ապաքինման զարմանալի պատմությունը։

Սպիտակի բնակչուհին երկրաշարժի հետևանքով ստացել է կոնքի ոսկորների լուրջ վնասվածք, սակայն բժիշկ Կուդզաևը, որը երկրաշարժից հետո աշխատել է Երևանում, շատ բարդ վիրահատություն է անցկացրել, որի շնորհիվ կինը լիարժեք կյանքով է ապրում։

Հետագա 28 տարվա ընթացքում կինը նորմալ քայլել է և ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք կատարել։

Վիրահատությունից մեկ տարի անց նա կեսարյան հատման միջոցով առողջ երեխա է ունեցել, մի քանի տարի անց էլ երկրորդ զավակն է աշխարհ եկել։

Աիդա Սահակյանը, ինչպես նաև նրա ընտանիքը՝ երեխաները, որոնք երբեք չեն տեսել Կուդզաևին, նրան հարազատ մարդ են համարում և անսահման շնորհակալ են բժշկին։

Ըստ թեմայի

Sputnik Արմենիան գտել է բժիշկ Կուդզաևի երկրորդ հիվանդին

Գլխավոր թեմաներ