00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. Հայաստանի տնտեսական խնդիրները կապ չունեն ԵՏՄ–ի հետ

© ArmenpressВардан Бостанджян
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդան Բոստանջյանը կարծում է, որ տնտեսական խնդիրների համար ԵՏՄ–ին մեղադրելը սեփական մեղքը ուրիշի վրա բարդելու փորձ է։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը կապված չէ ԵՏՄ-ի անդամակցության հետ, երկուշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

«Ո՞վ ասաց, որ մեկը լավ է, մյուսը` ոչ։ Ընդհանուր առմամբ, ԵՏՄ-ին անդամակցելը որևէ կերպ չի խանգարում մեզ համագործակցել, օրինակ, Իրանի հետ։ Խնդիրը երկրի ներսում տիրող քաղաքական կամքի մեջ է. մենք զարգանում ենք, պայքարում կոռուպցիայի դեմ, ապահովում տեխնոլոգիական զարգացում կամ ոչ», — ասաց Բոստանջյանը։

Նրա խոսքով` Իրանի և ԵՏՄ-ի հետ անդամակցությունը, իհարկե, կապ ունի երկրի զարգացման հետ, սակայն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար վճռորոշ դեր են խաղում ներքին գործոնները։

Փորձագետը նշում է, որ ամենակարևորն այն է, թե արդյո՞ք Հայաստանում ստեղծվում է մի բան, որը հետաքրքրում է հարևան երկրներին։ Եթե նման արտադրանք լինի, ապա գործընկեր կդառնան և՛ ԵՏՄ-ն, և՛ Իրանը, և՛ ԵՄ-ն։ Իսկ առայժմ, Բոստանջյանի խոսքով, առանց որևէ բան ստեղծելու հասարակությունը քննարկում է Միության կազմը համալրելու կամ դրանից դուրս գալու նպատակահարմարությունը։

Նրա կարծիքով` սրանք դատարկ խոսքեր են, քանի որ երկրի կայացման խնդիրները գցում են ուրիշների վրա, թեև երկրում առկա խնդիրների մեղավորներ պետք է փնտրել հենց երկրի ներսում։

«Բոլորին հայտնի է, որ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ շարունակ կոմայի մեջ է։ Դա ոչ թե երեկվան ու այսօրվան է վերաբերում,, այլ` ընդհանրապես, ինչն էլ պայմանավորված է մի շարք օբյեկտիվ, սակայն հիմնականում սուբյեկտիվ պատճառներով», — նշեց փորձագետը։

Բոստանջյանի խոսքով` չորս հազար տարվա պատմության ընթացքում կարծիք է ձևավորվել, թե հայերը վատ ապրել չեն կարող, բայց ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բոլորովին հակառակն է ցույց տալիս։

Փորձագետը համոզված է, որ նման իրավիճակից դուրս գալու համար պետք է լուծել մենաշնորհի հարցը, դադարեցնել ընդերքի վաճառքը, որի օգտագործումից ստացած եկամուտները ժողովրդին բարեկեցիկ կյանք չեն ապահովում։

Նրա կարծիքով` առաջին հերթին կառավարման համակարգը պետք է արմատական և ոչ թե կոսմետիկ փոփոխությունների ենթարկվի։

Լրահոս
0