00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից ներդրումները հետ են հոսում. տնտեսագետի դիտարկումները

Բաժանորդագրվել
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը տրամաբանական ու հիմնավորված է համարում, որ Էկոնոմիկայի նախարարությունն անվանափոխվի և դառնա Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն։ Իսկ պատճառը, նրա խոսքով, ներդրումների վրա շեշտադրումն է, քանի այդ ոլորտում Հայաստանը բացասական միտումներ է արձանագրել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Ներդրումների ներգրավման խնդիրն առաջնային է Հայաստանի համար։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարությանն այլ անվանում ու հստակ շեշտադրումներ տալը պատահական չէ, քանի որ նոր կառավարության առջև ծառացած խնդիրներից մեկը լինելու է ներդրումային քաղաքականության կանոնակարգումը։

«Այս դեպքում կոնկրետ նշվում է երկու ոլորտ` տնտեսական զարգացման և ներդրումների, որոնք խնդրահարույց են։ Դրանց վրա ավելի մեծ ուշադրություն է դարձվում։ Օտարերկրյա ներդրումները նվազել են։ Փոփոխության արդյունքում կլինի մի մարմին, որի գործառույթները կավելանան, և ներդրումների բաղադրիչը կլինի ավելի բարձր մակարդակով»,-ասաց Խաչատրյանը։

Հետաքրքիր վիճակագրություն է հրապարակվել, որը լույս է սփռում 1988-2016 թվականների ընթացքում Հայաստանում համախառն հոսքերի կամ ներդրումների վրա։ Ամենախոշոր ներդրողը Հայաստանի համար եղել և մնում է Ռուսաստանը։ 28 տարվա ընթացքում այդ երկրից ներդրումների հոսքը կազմել է մոտ 2 տրիլիոն 85 միլիարդ դրամ։ Երկրորդ գործընկերը Գերմանիան է` 582 միլիարդ դրամ։ Հաջորդաբար Ֆրանսիան է` 494 միլիարդով, և Կիպրոսը` 362 միլիարդով։

© Sputnik / Asatur YesayantsՎիլեն Խաչատրյան
Вилен Хачатрян - Sputnik Արմենիա
Վիլեն Խաչատրյան

 

«Այս չորսի ներդրումները կազմում են մեր երկրի ընդհանուր ներդրումների 65 տոկոսը։ Իսկ Չինաստանը մեզ որպես ներդրումային գործընկեր չի դիտարկում։ Հետաքրքիր սկզբունք ունի Չինաստանը. սովորաբար իր ներդրումային գործընկերների հետ նա այսպես է աշխատում. եթե չկա «China town», այսինքն` չինական մշակույթով քաղաք կամ ինչ-որ թաղամաս, տվյալ երկրում ներդրումներ չի անում։ Սկզբում նա մշակութային տեսանկյունից է ինտեգրվում այդ երկրին, այնուհետև անցնում ներդրումային քաղաքականության»,-ասաց տնտեսագետը։

Ի դեպ, Բելառուսը, Ղազախստանն ու առավել ևս Ղրղըզստանը 28 տարվա ընթացքում չնչին ներդրումներ են կատարել։ Հետևաբար Հայաստանի համար ԵՏՄ տարածքում լրջագույն գործընկերը Ռուսաստանն է։

Այս ամենի հետ մեկտեղ տնտեսագետը նշեց, որ ներդրումների բացասական հոսք է նկատվում մեր երկրից։

«Մոտ 16 միլիարդ դրամի ներդրումներ Հայաստանից հետ են հոսել 2016 թվականի հունիսի դրությամբ, այսինքն` ոչ թե ներդրումներ են անում, այլ ներդրումները մեզ մոտից տանում են։ Կիպրոսը մոտ 2.4 միլիարդի գումար է տարել 2016-ին, այն պարագայում, երբ 2015 թվականին մոտ 10.9 միլիարդի ներդրում էր արել։ Ամենաշատ ներդրումները հետ են հոսել դեպի Ռուսաստան` մինուս 27 միլիարդ»,-ասաց նա։

Ըստ տնտեսագետի` նոր կառավարությունը պետք է դետալ առ դետալ քննարկի այս հարցերը լուծումներ գտնելու համար։ Պետք է հասկանալ, թե Հայաստանից ինչու են ներդրումները հետ հոսում, խնդիրը մեր երկրի, թե՞ ներդրողների մեջ է։ Գուցե երկրներում առկա են հիմնախնդիրներ կամ էլ Հայաստանում բարենպաստ միջավայր չկա։

«Նկատվում է արտահանման աճ, բայց ներմուծումը կրճատվում է։ Նշանակում է` մենք 2014-ին ավելի լավ ենք ապրել, քան 2015-ին, 2015-ին ավելի լավ ենք ապրել, քան 2016-ին», ավելացրեց Վիլեն Խաչատրյանը։

Նրա խոսքով` հիմնական ներդրումներն արվել են հանքարդյունաբերության և ծխախոտի արտադրության ոլորտներում։

Ավելի վաղ` սեպտեմբեի 28-ին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր գործարարների հետ, նշել էր, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դառնալու է կամուրջ` փոխելով սկզբունքային վերաբերմունքը գործարարի նկատմամբ։ Նա հատուկ շեշտել էր, որ նոր կառավարությամբ ամեն ինչ արվելու է դաշտում գործընթացն առավելագույնս թափանցիկ դարձնելու համար։

Լրահոս
0