00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. քաղաքական և գազային կրքեր Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 26-ի մամուլի տեսությունը։

Հրապարակ. Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ասել է` գնա «բզբզա»

«Հրապարակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն այս օրերին առողջությունն է վերականգնում «Նաիրի» ԲԿ-ում: Նախավերջին ԳՄ նիստից առաջ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս որոշակի ոչինչ չի ասել ընտրություններին իր «մասնակցության» մասով, ասել է` գնա «բզբզա», մինչև տեսնենք ինչ ենք անում:

«Նախագահից երբեք չի երևում, ու չես հասկանա` լա՞վ բան ենք անում, թե՞ վատ, Արգամիչին այլ բան չի մնում, քան սպասել, թե ինչ որոշում կկայացնեն՝ վերադառնո՞ւմ է մեծ քաղաքականություն, թե՞ ընդամենը «բզբզում» է։ Այնուհանդերձ, Արգամիչն օրվա երկրորդ կեսին գալիս է ՀՀԿ գրասենյակ, հանդիպում հիմնականում մարզպետների և միջին պաշտոնյաների հետ, մի երկու ժամ նստում՝ գնում»,- թերթին ասել է ՀՀԿ-ում աղբյուրը:

Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյանի տեմպը ՀՀԿ-ին չէր բավարարում

Հայկական ժամանակ. Գալուստ Սահակյանի որդու գլխին սև ամպեր են կուտակվում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ իշխանական իր աղբյուրների փոխանցմամբ` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին «սև, մութ ամպեր» են կուտակվել:

«Ըստ շրջանառվող տեղեկությունների` նա ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի արդյունքում իր ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում հայտնված ծառայողական մեքենաները:
Կառավարության փոփոխությունից հետո այս իրողությունը հայտնվել է Կարեն Կարապետյանի ուշադրության տակ: Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը, մեղմ ասած, այնքան էլ չի համակրում պետգույքի կառավարման վարչության ղեկավարին, բայց հաշվի առնելով ՀՀԿ-ի «հին գվարդիայի» կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի անխուսափելի դժգոհությունը, դեռ ձեռնպահ է մնում նրան ազատելուց»,- գրում է թերթը:

Ժամանակ. Ինչի՞ համար է եկել Միլերը

Թերթը վերլուծել է, թե ինչու էր Հայաստան եկել «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը և հանգել եզրակացության, որ նրա այցը «ստուգայց» է. նախ` նրա նախկին ենթականերից մեկը Հայաստանի վարչապետ է նշանակվել, երկրորդ` կա հայ-ռուսական գազային պայմանագիր։

«Հենց այդ պայմանագրի առկայությունն արդեն իսկ բավարար է՝ եզրակացնելու համար, որ Հայաստանում գազպրոմյան կառավարում է առնվազն 2013 թվականի դեկտեմբերից, և ունենալով այդ պայմանագիրը՝ «Գազպրոմը» Հայաստանում վարչապետի կարիք չունի: Այլ հարց է, որ վարչապետը կարող է «Գազպրոմի» կարիք ունենալ: Այդ տեսանկյունից դժվար է ասել՝ Միլերը եկել է, որովհետև Կարեն Կարապետյանը զգացե՞լ է դրա կարիքը, թե՞ եկել է, որ առաջիկա ժամանակահատվածում Կարապետյանը դրա կարիքը չզգա: Սակայն մյուս կողմից պետք չէ բացառել և այն, որ Միլերը եկել է Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանի տրանսֆերի գինն ուզելու»,– գրում է թերթը:

Ժողովուրդ. «Վանաձոր» բուժկենտրոնում բժիշկը ծննդկանին թողել-հեռացել է

Թերթը գրում է, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տևական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: Թերթին հայտնի է դարձել, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռևս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել և հեռացել, ինչի հետևանքով ծննդկանն արդեն 3,5 տարի կոմայի մեջ է:

Годовое общее собрание акционеров компании Газпром - Sputnik Արմենիա
«Գազպրոմ Արմենիայի» նոր գլխավոր տնօրեն է նշանակվել

«Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է: Հիվանդանոցը ծննդկանի հարազատներին պարտավորվել էր դրամական փոխհատուցում վճարել: Ներկայումս ԲԿ-ն քաղհայց է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի և անեզթեզիոլոգ Ալվարդ Հայրապետյանի դեմ՝ հետ պահանջելով տուժած ծննդկանի հարազատներին վճարված գումարը:

Շահվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց վերը նշված դեպքը մեկնաբանել, ինչպես նաև հորդորեց այն չհամեմատել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ: Հիշեցնենք, որ Դ. Շահվերդյանի անունը կապվում է նաև հոկտեմբերի 18-ին նույն ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի հետ»,- գրում է թերթը:

Ժամանակ. Ծառուկյանի վերադարձը` օրակարգային հարց

«Ժամանակ» թերթը գրում է, որ ԲՀԿ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այսօր Երևանում մեկնարկող «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսի ու «Երևանյան բիզնես ֆորումի» ժամանակ, ըստ ամենայնի, կպատասխանի նախօրեին իր տան մոտ իր քաղաքականություն վերադարձը պահանջող ԲՀԿ-ականներին՝ վերադառնալո՞ւ է, թե ոչ:

«Մեր տեղեկություններով` Ծառուկյանը վերադառնալու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել, ինչի մասին նա կակնարկի իր այսօրվա խոսքում, ինչը նշանակում է, որ նա չի բացառում, որ կվերադառնա քաղաքականություն: Գագիկ Ծառուկյանը կուսակցությունը վերստին գլխավորելու վերաբերյալ կհայտարարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպասվող շրջադարձային ներքաղաքական մի քանի իրադարձություններից հետո», գրում է թերթը:

Լրահոս
0